«Շաբաթը երկու սպորտային կոշիկ եմ գնում». Տիկտոկեր Մագա. ՖՈՏՈ

«Շաբաթը երկու սպորտային կոշիկ եմ գնում». Տիկտոկեր Մագա. ՖՈՏՈ

Life Ipress 2021-06-27 23:31:00 1404
bfjjjj_INGoL.jpg

Հայտնի մարդկանց ոճն ներկայացնող շարքում Tert.am Life-ն այս անգամ անդրադարձել է տիկտոկեր Մագա Հարությունյանին: Նրա հետ խոսել եք նախընտրած ոճի, իրենից 2500 դոլար արժողությամբ սպորտային կոշիկներ գողանալու մասին:  

Մագայի խոսքով՝ առօրյայում նախընտրում է սպորտային ոճը: «Հագնում եմ նաև բարձրակրունկներ, բայց հազվադեպ, սպորտային կոշիկներն ավելի հարմար են: Սպորտային կոշիկներիս տեսականին շատ մեծ է, շաբաթը 2-ը գնում եմ: Կարող եմ գնել նույն կոշիկի մի քանի գույնը:

Adidas ապրանքանիշը սիրում եմ, բայց Nike-ն ավելի եմ սիրում և, հատկապես, «Jordan» մոդելը, որն արժե 4-500 դոլար: Դրա տարբեր գույներն ունեմ, պատվիրում եմ օնլայն տարբերակով, որովհետև Հայաստանում չեն լինում: Եթե գտնում եմ, նաև Հայաստանից եմ գնում: Վերջինը գնել եմ, բայց չէր ստացվում հագնել, երեկ առաջին անգամ հագա»,- ասաց նա:

Մագան շեշտեց, որ սպասել չի սիրում, անհամբեր է: «Քանի որ իմ նախընտրած հագուստները, կոշիկները Հայաստանում չեմ գտնում, ստիպված պատվիրում եմ: Դրանց գինն ինձ համար կապ չունի, կարևորը հագուստը որակյալ, գեղեցիկ լինի: Ամեն դեպքում, ես հագուստը լավ պահել չգիտեմ, որքան էլ թանկ արժենա, շուտ փչացնելու եմ: Վերջերս նկատել եմ, որ նույն հագուստից մի քանիսն եմ գնում, որ մեկը վնասվի, մյուսը հագնեմ: Վերջերս մորեղբայրս Louis Vuitton ապրանքանիշից ինձ բլուզ էր նվիրել, որը լվանալուց հետո վնասվեց: Շատ եմ ափսոսում, բայց ինչ արած»,- նշեց նա:

Տիկտոկերը պատմեց, որ տարիներ առաջ, երբ ռեփեր Kanye West-ը Nike-ի թիմում էր, արտադրվել էին «Yeezy» սպորտային կոշիկները, որոնց մասին ինքը երազում էր:

«Կարմիր գույնովը Հայաստանում չկար, իսկ այլ երկրներում շատ թանկ էր, մոտ 2500 դոլար: Մոտենում էր ծննդյանս օրը, ծնողներս ուզում էին ինձ մեքենա գնել, բայց ես վարել չգիտեի, ասացի, որ այդ սպորատային կոշիկը գնեն: Դրանք հագա ընդամենը չորս անգամ, շատ զգուշորեն էի հագնում: Մի անգամ դրսում մի աղջկա տեսա, որը նստարանին պառկած էր, արդեն երեկո էր: Հարցրի՝ ինչո՞ւ է այդտեղ նստել, ասաց, որ իրենց տունը հեռու է, իսկ առավոտյան քաղաքում էլի գործեր ունի: Առաջարկեցի, որ մեր տուն գնանք, պատմեց, որ իր կոշիկներն ինչ-ինչ հանգամանքներում գողացել են: Խնդրեց իրեն սպորտային կոշիկներ տալ մեկ օրով, որովհետև կարևոր տեղ ուներ գնալու, պարուհի էր, հագին միայն մասիկներ էին: Ես, իհարկե, ասացի, որ կարող է ընտրել ցանկացածը, իսկ նա ընտրեց «Yeezy»-ները: Այնքան էի վստահում նրան, որ տվեցի հեռախոսահամարս, բայց իրենը չվերցրի: Այդպես գնաց ու չվերադարձրեց կոշիկներս»,- նշեց նա:

Մագան անկեղծացավ, որ դրանից հետո, բնականաբար, հիասթափության փուլ է ունեցել: «Վստահել էի այդ աղջկան, իսկ նա այդպես էր վարվել ինձ հետ: Շատ է լինում, որ մարդկային քայլ եմ անում ու նման պատասխան եմ հետ ստանում: Հենց այդ նույն ամսում, երբ կորցրի «Yeezy»-ներս, նկարահանվում էի գեղարվեստական ֆիլմում: Իմ սիրելիին մարմնավորող տղային տվեցի Nike «Air force» սպորտային կոշիկներս, որ երկուսով նույնը հագնենք: Այդ տղան համակրելի էր, աղջիկների մեծ մասը սիրահարված էին նրան, նեղսրտում էին, որ կերպարով իմ սիրելին է լինելու: Սպորտային կոշիկները դրել էինք գետից բավականին հեռու, չգիտեմ ինչպես, կոշիկներից մեկը հայտնվել էր գետում, բոլորը գիտեին այդ մասին, բացի ինձնից ու այդ տղայից»,- ընդգծեց նա:

   

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը