Ողբերգական դեպք. Սևանա լճի մեջ, հայտնաբերվել է 16-ամյա 2 տղայի դի

Ողբերգական դեպք. Սևանա լճի մեջ, հայտնաբերվել է 16-ամյա 2 տղայի դի

Իրադարձային Ipress 2020-06-10 15:35:00 50127
befunky-collage_hnNn-.jpg

Այսօր՝ հունիսի 10-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի ջրասուզակը Սևանի հանրային լողափի տարածքում գտնվող Սևանա լճից դուրս է բերել 2 երեխայի դի։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը և ոստիկանության Սևանի բաժնի պետ Վիգեն Աղեկյանը։ Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ջրահեղձ եղած երեխաները Սևան քաղաքի բնակիչներ՝ 16-ամյա Կ. Պ-ն էր և 16-ամյա Լ. Ս-ն։ Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակների դատաբժշկական։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխաներն իրենց հասակակից ընկերների հետ եկել էին Սևան՝ լողալու, և ջրասուզակը նրանց դիերը հայտնաբերել է ափից մոտ 20-25 մետր հեռավորության վրա՝ լճի մեջ։ 

Поделиться
Класс
Send
img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել

img9438_T8Nmp.jpeg

Գումար, փաստաթղթեր, ամեն ինչ վառել են, դա միայն թուրքը կաներ. Այնթապում տան դուռը փակել և հրկիզել են

img9044_VL9Ze.jpeg

Ռուբլին կտրուկ թանկացավ