Սատանիստական սիմվոլներ ու ծիսակարգեր Հայաստանում․ քաղաքացիներն ահազանգում են

Սատանիստական սիմվոլներ ու ծիսակարգեր Հայաստանում․ քաղաքացիներն ահազանգում են /լուսանկարներ/

Իրադարձային Ipress 2022-03-23 23:18:00 2403
satanistakan_a5lgj.png

Տարօրինակ սիմվոլներ և նկարներ ՀՀ տարբեր քաղաքներում։ Ի՞նչ սիմվոլներ են դրանք և ի՞նչ նշանակություն ունեն։ PressTime.am-ի խմբագրություն ստացված ահազանգի հետքերով մենք զրուցել ենք Գյումրու բնակիչ Լյուդմիլա Մանուկյանի հետ, ով ունի այդ սիմվոլների բացատրությունն ու նշանակությունները։

Լյուդմիլայի խոսքով, տարբեր քաղաքների տարբեր պատերին նկարված տարօրինակ սիմվոլներն ու նկարներն ունեն իմաստներ․ «Քանի որ շատերն ինձ ծաղրում են՝ համարելով խենթ ու ցնորված, ստիպված եմ ապացույցներով խոսել»,-ասաց Լյուդմիլան՝ ցույց տալով մեզ լուսանկարները։

Լյուդմիլան ահազանգում է անհայտ սիմվոլների, պատերին նկարված բոթասների, անճոռնի դեմքերով պատկերների մասին, որոնք թմրամոլների նշաններն են․ «Բոթասները հայտնվում են այնտեղ, որտեղից վաճառում են թմրանյութ, թմրանյութի տարածումը։ Բոթասը՝ խորհրդանշում է քայլելով դեպի մահ, դրա համար այդ սիմվոլների կողքին գրված է «կյանք» բառը։

Կարմիր երեսով պատին խփած դիմակներն արդեն թմրամոլ դարձածներն են ու պետք է նպաստեն թմրամոլության տարածմանը երիտասարդների շրջանում։ Բոթասը նույնպես խորհրդանշում է թմրամոլություն, իսկ որ բոթասի վրա Արարատի նկարն են տեղադրել` ըստ իրենց ռիտուալի, պիտի մեր վրա գործի, մեր երիտասարդությանը պիտի թմրամոլ դարձնի։ Իսկ այն երեխեքի դեմքով պատկերները, որ վրան ՀՀ դրոշն է, նորից խորհրդանշում է մատաղ սերնդի ու հայի թմրամոլ դառնալը»,-ասաց նա։

Լյուդմիլան իր ընկերների հետ միասին զբաղվում է այս սիմվոլների վերացմամբ և սրանց իրական նշանակության բացահայտումներով։ Նա ասում է՝ մարդ կա բիզնեսով է զբաղված ու քաղաքականությամբ չի զբաղվում, բայց դա ամենահիմարի արտահայտությունն է, որովհետև ամեն ինչը կապված է քաղաքականության հետ․ «Մենք այս ամենով սկսեցինք զբաղվել, երբ հայտնվեց «դըմփ, դըմփ հու»-ն։

Այս սիմվոլիկաները միշտ են եղել, բայց բացեիբաց չեն եղել, խաբելով, համոզելով, արվեստի անվան տակ մտցրեցին մեր մեջ։ Իսկ, երբ եկավ մեր հայտնին՝ քայլելով իր քայլիստների հետ, սկսեցին բացահայտվել սիմվոլները։

Օրինակ մեզ մոտ հարց առաջացավ, թե իր այդ դհոլի վրա, որով «դըմփ, դըմփ հու»-ն էին անում, ինչ սիմվոլ է նկարված, այդ նույն սիմվոլն իրենց տանն էլ կար՝ սատանիստական սիմվոլ է։ Սկսեցինք ուսումնասիրել, երբ մարդը սկսում է ուսումնասիրել արդեն ավտոմատ ամեն ինչ աչքին բացահայտվում է։ Դե պատկերացրեք, եթե լեզվի մասնագետ է ու ինչ-որ մեկը տառասխալ է անում, միանգամից տեսնում է, մաթեմատիկ է՝ ինչ-որ մեկը սխալ արեց, կտեսնի»,-ասաց նա։

Ավելի մանրամասն ներկայացնելով բուն խնդիրը՝ Լյուդմիլան մի քանի օրինակներ բերեց․ «Կհիշե՞ք, մեզ չթողեցին 2020 թվականին գնանք Ծիծեռնակաբերդ՝ քովիդի պատճառաբանությամբ։ Չթողեցին գնանք, բայց փոխարենը ողջ-առողջ մարդկանց անունները գրեցին Ծիծեռնակաբերդի սյուներին։ Ստեցին, հայտարարեցին, թե բա գրեք ձեր անունները, ովքեր պիտի մասնակցեին երթին, բայց չեն մասնակցելու՝ օնլայն կկազմակերպենք դա։

Ողջ մարդկանց անունները գրեցին Ծիծեռնակաբերդի սյուների վրա։ Դա ծիսակարգ էր։ Երբ Ծիծառնակաբերդին վերևից ենք նայում աչքի է նման, մեջտեղի կրակն էլ աչքի բիբն է։ Ամբողջ աշխարհում ամեն ինչը սարքած է ծիսակատարությունների անվան տակ։ Ծիծեռնակաբերդի կողքի սյունը 44 մետր է, Երանոսի խաչը 44 մետր է, պատերազմը տևեց 44 օր, երկու անգամ երկրաշարժ եղավ հունվարի մեկից սկսած 44-րդ օրը, Հայաստանի դիրքի տեղանքը 44 գրադուս աստիճան է։

Այս ինչ պատահականություններ են, չէ՞։ Կան մարդիկ, ես ու իմ նման մարդիկ, ովքեր գիտեն ու տեսնում են այս ամենը։ Հա, էլի կհամարեն, որ գիժ եմ, խենթ եմ, ցնորված եմ։ Մարդիկ այնքան են մոլորված, որ արթուն, գիտակ մարդու անունը դրել են ցնորված, ցնդած»,-ասաց նա։

Հարցին, թե պետական կառույցներից որևէ մեկին դիմել է խնդրին որոշում տալու նպատակով, Լյուդմիլան պատասխանեց․ «Եթե այս ամենը հենց պետական կառույցի ձեռքի գործն է՝ ես ո՞ւմ դիմեմ։

Մեր Հանրապետությունը գտնվում է բարձիթողի, բարդակ վիճակում, առողջապահություն, մշակույթ, կրթություն, էկոնոմիկա, գիտություն չունենք, ոչ մի բան չունենք, բարձիթողի վիճակում է, կաշա է, ու այդ կաշայի մեջ какой нибудь նկար էլ մենք ջնջել ենք, ի՞նչ աստիճան է այդ նկարը կարևոր, որ դուք երկու օրից վերկանգնել եք, Սարյան, Տերյան փողոցների, խաչմերուկների արանքները, какой нибудь շենքի արանքները անճոռնի դիմակները կոտրել ենք, այդ ի՞նչ աստիճան եք հետևողական, որ այդ դիմակներն արագի մեջ վերականգնել եք»,-եզրափակեց Լյուդմիլան։

Поделиться
Класс
Send
img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2463_8uSib.jpeg

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

img2460_SBwS1.jpeg

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

img2459_OvAPv.jpeg

«Թուրքերը բացում են». Ինչ շշնջաց Միրզոյանը Փաշինյանի ականջին ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2457_QI5Ij.jpeg

«Հիշեցի՞ք մեզ, ձեր սանիկներն ենք». աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանին

img2455_y6OS8.jpeg

Հայտնի մարմնավաճառն էլ է աջակցում Փաշինյանին

img2430_UeQT8.jpeg

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Իրադարձային 13563

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9291

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3195

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2316

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Հասարակական 1134

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 711

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Քաղաքական 492

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Հասարակական 486

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Հասարակական 426

ՌԴ երկինքը փակ է․ դեպի Երևան չվերթները չեղարկվել են

Հասարակական 345

ՏԵՍԱՆՅՈւԹ «Ոստիկանը զանգել է երեխաների հորեղբորը քֆուր է արել, հետո ձերբակալել, տարել են, օրենք չի գործում»