Անհավանական սարսափելի դեպք Հայաստանում. գնացել էին հանցանք գործելու, մահացավ

Անհավանական սարսափելի դեպք Հայաստանում. գնացել էին հանցանք գործելու, մահացավ

Իրադարձային Ipress 2021-03-28 18:44:00 3546
hancanq_X5Tsx.jpg

iPress.am-Երեկ՝ մարտի 27-ին,   արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում  «Արմավիր»  բժշկական կենտրոնից  ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է  տեղափոխվել երիտասարդի դի՝ հոսանքահարված վիճակում:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ  Արմավիրի մարզի բնակիչ, 37-ամյա Կարեն Պ.-ն իր վարած  ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենայով  Արմավիրի մարզի բնակիչներ,  29-ամյա Մովսես Խ.-ի և 35-ամյա Մնացական Մ.-ի հետ փորձել են Արմավիր քաղաքի Ջիվանու անվան փողոցում գտնվող նախկին  «Ռելեի» գործարանի տարածքից գողություն կատարել, որտեղ էլ գողությունը ավարտին չհասնցնելով՝ Մնացական Մ.-ն հոսանքահարվել և տեղում մահացել է, որից հետո Մովսես Խ.-ն և Կարեն Պ.-ն նշված ավտոմեքենայով նրան տեղափոխել են «Արմավիր» բժշկական կենտրոն:  

Որոշ ժամանակ անց ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության և հետաքննության բաժանունքների ծառայողները հայտնաբերել են  Կարեն Պ.-ին և Մովսես Խ.-ին, ովքեր նշված ավտոմեքենայով բերման են ենթարկվել  ոստիկանության Արմավիրի բաժին:  Փաստի առթիվ հետաքննության բաժանմունքի ավագ հետաքննիչ  Խոշբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը