Ինչո՞ւ է Ռուսաստանը բացասաբար ընդունել Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Ինչո՞ւ է Ռուսաստանը բացասաբար ընդունել Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Իրադարձային Ipress 2021-04-27 14:15:00 2112
biden-genocide-a_xx42q.jpg

iPress.am-Ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, որը կարելի է որակել որպես հիրավի պատմական աննախադեպ քայլ, առաջացրել է ոչ միայն Թուրքիայի եւ Ադրբեջանի բացասական վերաբերմունքը, այլ նաեւ վերջիններիս մի շարք դաշնակիցների, ասենք՝ Պակիստանի: Ու որքան էլ զարմանալի է, նաեւ Ռուսաստանում են Բայդենի այս պատմական քայլին վերաբերվել չափազանց սառը, կարելի է ասել՝ նաեւ բացասական: Եվ դա զգացվեց այն աստիճան, որ նույնիսկ ռուսական իշխանական եւ մերձիշխանական քարոզչամեքենայում դա երեւաց:

Արցախյան պատերազմում եւ առհասարակ հայերի ու Հայաստանի հետ կապված բոլոր հարցերում հայամետ կեցվածք ունեցող, դրանով Ադրբեջանի անհուն ատելությանն արժանացած Վլադիմիր Սոլովյովի կարծիքով, օրինակ, Բայդենը Հայոց ցեղասպանության ճանաչումով սկսում է «մեծ խաղ՝ հանուն Հարավային Կովկասի»:

Կրեմլյան քարոզչության առաջամարտիկներից RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը միանգամից մի քանի գրառում է կատարել: Նախ՝ չգիտես ինչու, հակադարձել է Ջո Բայդենին՝ հայտարարելով, որ եթե Միացյալ Նահանգներն «արդարության կողմնակից են, թող ճանաչեն Ղրիմը», ապա բավականին ընդարձակ գրառում է կատարել. «Չէին ընդունում ակնհայտը։ Չէին ճանաչում ճշմարտությունը։ Չէին ճանաչում մարդկության պատմության մեծագույն ողբերգություններից մեկը։ Շատ լավ իմանալով, որ այդ ողբերգությունը եղել էր։

Որովհետեւ այդպիսին էր աշխարհաքաղաքական կոնյունկտուրան։ Կոնյունկտուրան ավելի կարեւոր էր, քան տարրական արժանապատվությունը եւ տարրական արդարությունը։ Եվ հիմա Բայդենը ճանաչեց։ Տանն ուրախություն է։ Նա ճանաչել է ոչ այն պատճառով, որ ճշմարտության կողմնակիցն է։ Ոչ այն պատճառով, որ նա այլեւս չի կարող ժխտել ակնհայտը։ Ոչ այն պատճառով, որ նա արդարության կողմնակիցն է։ Այլ, քանի որ փոխվել է այսրոպեական աշխարհաքաղաքական կոնյունկտուրան։ Ի՞նչ է սա հայերի համար։ Նվե՞ր։ Տո՞ն։ Ցավակցությո՞ւն։ Ոչ։

Դա փշրանք է, իսկ իմ ժողովուրդը չի ուրախանում փշրանքներից։ Համենայնդեպս, ես չեմ ուզում, որ մենք ուրախանանք դրանով։ Որտե՞ղ եք եղել, Ամերիկա, այս աշնանը։ Մատներդ մատներիդ տվե՞լ եք։ Ոչ։ Եվ սա ամենն է, ինչ պետք է իմանալ հայերի հանդեպ ԱՄՆ էլիտայի վերաբերմունքի մասին։ Այն չկա։ Ո՛չ լավ, ո՛չ վատ։ Ոչ մի։ Իսկ Թուրքիայի հետ միայն ճոռոմ հարաբերություններ են։ Ահա, հենց հիմա են այդպիսին։ Հետո կլինեն ուրիշները։ Կամ չեն լինի։ Բայց հայերն ԱՄՆ-ի համար պարզապես զենք են։ Զենքերից մեկը, որը կարելի էր հարյուր տարի պահել պահեստում, իսկ կարելի է հանել ճիշտ պահին։ Այդ պատճառով ես այսօր չեմ ուրախանում։

Այլ սգում եմ։ Ճիշտ այնպես, ինչպես իմ ամբողջ կյանքի ընթացքում այս օրը։ Հիշում եմ իմ տանջամահ եղած նախնիներին եւ աղոթում Աստծուն նրանց հոգիների հանգստության համար։ Իսկ Բայդենը դրա հետ ոչ մի կապ չունի»: Կրեմլյան քարոզչամեքենայի մյուս առաջամարտիկի՝ Դմիտրի Կիսելյովի էլ, ինչպես ժողովուրդն է ասում, «ո՛չ բերանն էր բացվում, ո՛չ լեզուն պտտվում», որպեսզի երեկ իր կիրակնօրյա «Շաբաթվա լուրերը» ամփոփիչ հեռուստածրագրում անդրադառնար Հայոց ցեղասպանությանը: Նախ թեմային անդրադարձավ իր ավելի քան 1-ժամանոց հաղորդման վերջում եւ ապա` Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, չգիտես ինչու, կապեց հակառուսականության հետ՝ հայտարարելով, թե դա արվում է, որ «Թուրքիային պատժեն», ու նաեւ՝ հայ ժողովրդի շրջանում Ռուսաստանի հեղինակության ավելացումը նվազեցվի, քանի որ, ըստ Կիսելյովի, «հայերի շրջանում Ռուսաստանի հեղինակությունն աճել է այն բանից հետո, երբ Ռուսաստանի միջնորդությամբ դադարեցվել է ղարաբաղյան պատերազմը, եւ ռուս խաղաղապահները մեկնել են Ղարաբաղ»: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում  

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Поделиться
Класс
Send
img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2463_8uSib.jpeg

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

img2460_SBwS1.jpeg

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

img2459_OvAPv.jpeg

«Թուրքերը բացում են». Ինչ շշնջաց Միրզոյանը Փաշինյանի ականջին ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2457_QI5Ij.jpeg

«Հիշեցի՞ք մեզ, ձեր սանիկներն ենք». աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանին

img2455_y6OS8.jpeg

Հայտնի մարմնավաճառն էլ է աջակցում Փաշինյանին

img2430_UeQT8.jpeg

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Իրադարձային 13563

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9291

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3195

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2316

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Հասարակական 1134

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 711

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Քաղաքական 492

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Հասարակական 486

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Հասարակական 426

ՌԴ երկինքը փակ է․ դեպի Երևան չվերթները չեղարկվել են

Հասարակական 345

ՏԵՍԱՆՅՈւԹ «Ոստիկանը զանգել է երեխաների հորեղբորը քֆուր է արել, հետո ձերբակալել, տարել են, օրենք չի գործում»