ՇՏԱՊ. ՌԴ-ն արտահանձնում է Ալրաղացի Լյովիկին

ՇՏԱՊ. ՌԴ-ն արտահանձնում է Ալրաղացի Լյովիկին

Իրավունք Ipress 2020-04-08 10:28:00 810
174719_XR6Rv.jpg

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը որոշել է բավարարել հայաստանցի գործընկերների հարցումը ավազակությանը մասնակցելու համար փնտրվող ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի արտահանձման վերաբերյալ։ Այս տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել են գերատեսչությունում։

Նրան մինչև 15 տարի ազատազրկում է սպառնում։

Մարտին ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ ռուսական կողմը որոշել է Երևանին փոխանցել Սարգսյանին։

«ՀՀ գլխավոր դատախազության հարցումը նրան փոխանցելու մասին ներկայացվել է ՌԴ դատախազություն միջազգային պայմանագրերով սահմանված ժամկետներում՝ անհրաժեշտ փաստաթղթերով հանդերձ։ 2020 թվականի մարտի 19-ին ՌԴ դատախազությունը որոշում է կայացրել բավարարել ՀՀ գլխավոր դատախազության հայցը Սարգսյան Լ․Հ․-ին հանձնելու մասին՝ նրան մեղասգրվող հանցագործությունների համար քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով», - նշված է գերատեսչության պատասխանում։

Սարգսյանը եղել է ԱԺ մի քանի գումարման պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ։

Հիշեցնենք` «Ալրաղացի Լյովիկ» մականունով Լևոն Սարգսյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2018 թվականին։

Նա ներգրավվել է որպես մեղադրյալ՝ կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելու համար (12 տարի առաջ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակումը պատվիրելու մեջ): Հաշվի առնելով, որ վերջինս տևական ժամանակ բացակայել է ՀՀ-ից, գտնվելու վայրը հայտնի չէ՝ նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: 

ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերի և 223-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով 2018 թվականի հոկտեմբերի 1-ից հետախուզվող, Երևանի բնակիչ, 1968 թվականին ծնված Լևոն Հրաչյայի Սարգսյանը հայտնաբերվել և ձերբակալվել էր 2019 թվականի նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը