Ռուսաստանում հայ տղամարդուն սպանած հանցագործը խոստովանել է, որ մարդակեր է

Ռուսաստանում հայ տղամարդուն սպանած հանցագործը խոստովանել է, որ մարդակեր է

Իրադարձային Ipress 2021-11-22 23:38:00 1293
rd-hay_dQ90X.jpg

Lurer.com-ը գրում է. Ավտոմեքենայի բեռնախցիկում հայ տղամարդու դի տեղափոխողը խոստովանել է սպանության և մարդակերության մեջ։ Հարցաքննության ժամանակ կալանավորն ասել է, որ մարդու միս համտեսելու փորձեր է կատարել դեռևս 2020 թվականին։ Նոյեմբերի 21-ին ՌԴ Լենինգրադի մարզում տեղի ունեցած վթարից հետո տղամարդու դիակը դուրս էր ընկել նրա մեքենայի բեռնախցիկից, գրում է dailystorm.ru-ն։

Հարցաքննության ժամանակ 23-ամյա տղամարդը խոստովանել է, որ 2020 թվականի սեպտեմբերին որսի ժամանակ բռնել և դանակահարել է պատահական անցորդի։ Այս մասին հայտնել է «Հինգերորդ ալիքի» աղբյուրը։ Հարձակումից հետո կասկածյալը կտրել ու իր հետ տարել է դիակի մի մասը, բերել տուն, եփել ու կերել։ Նա մարմինը թաքցրել է խողովակի մեջ։

Ինչպես հայտնում է Znak պորտալը, 23-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել Սանկտ Պետերբուրգի փողոցներից մեկում գտնվող տան ձեղնահարկում։ «ВКонтакте»-ում մեղադրյալի էջի տեղեկությունների համաձայն՝ նա հետաքրքրված է «անարխոպրիմիտիվիզմով», անմահության էլիքսիրով և հոգեմետ երաժշտությամբ։

Նոյեմբերի 21-ին Ա-121 «Սորտավալա» ավտոճանապարհին տեղի էր ունեցել ՃՏՊ. Mitsubishi Galant-ը, որով տեղափոխում էին զոհի մարմինը, բախվել էր կանգառին։ Ականատեսները հայտնել էին, որ մեքենայի վարորդն ու ուղեւորները դուրս են ցատկել ու խուճապահար փախել անտառ։ Ոստիկանությունը բերման է ենթարկել փախուստի դիմած անձանց։

Ավտոմեքենայի մոտ հայտնաբերվել են բահեր ու պայուսակներ, իսկ վթարի վայրից 10 մետր հեռավորության վրա՝ պարանոցի վնասվածքով տղամարդու դի։ Հետաքննության տվյալներով՝ սպանված տղամարդը Հայաստանի 50-ամյա քաղաքացի է։ Ձերբակալությունից հետո ամբաստանյալները խոստովանել են, որ դիակը տեղափոխել են ավտոտնակից։ Այնտեղ սպանությունից քիչ առաջ մահացածն ընկերների հետ ալկոհոլ է խմել։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը