Ռուսաստանից Հայաստան ուղարկվող փողը նվազելու է

Ռուսաստանից Հայաստան ուղարկվող փողը նվազելու է

Իրադարձային Ipress 2022-01-28 00:06:00 1479
rubli_z7Xk0.jpg

1in.am- Ռուսական ռուբլին շարունակում է անկում ապրել: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Ըստ ռուս փորձագետների՝ ռուբլու ակտիվների վրա ճնշումն աճել է այն բանից հետո, երբ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը օգնություն է խնդրել ՀԱՊԿ-ից։ Մյուս գործոնը ներդրողների սպասելիքներն  են Ռուսաստանի և ԱՄՆ հարաբերությունների հետագա զարգացումների հանդեպ: Ընդհանրապես արդեն քանի տարի տևող նվազման միտումըը ռուս քաղաքագիտաական շրջանակները կապում են Արևմուտքի տարատեսակ  ճնշումները, արգելափակումները:

Թե ինչպե՞ս դա կանդրադառնա  Հայաստանի վրա, փորձել ենք պարզել տնտեսագետ Աղասի Թավադյանի հետ:

Նա, անդրադառնալով ռուբլու արժեզրկման գործոններին, քաղաքական հնարավոր ազդեցությունները հաշվի առնելով՝ կարծում է, որ Ռուսաստանում տեղի ունեցող այսպիսի տատանումները հիմնականում պայմանավորված են համաշխարհային տնտեսական փոփոխություններով, նկատելի տատանումներով, հատկապես նավթի գների անկումով, դոլարի արժեքի զգալի բարձրացումով: Ընդ որում, տնտեսագետի խոսքով՝ ռուսական ռուբլու արժեզրկումը  շարունակական երևույթ է դարձել  սկսած 2014թվականից և գնալով չի նվազում:

Նրա հավաստմամբ՝ ռուբլու արժեզրկումը բացասական է անդրադառնալու բնականաբար  մեր արտահանողների վրա, քանի որ  մեր ապրանքների գները փոխանակման արդյունքում  այնտեղ բարձրանալու  են. «Այն արտադրանքը, որ մեզ մոտ արտադրվում էր, ենթադրենք՝  7 դրամով, ապա այնտեղ փոխանակվելու է ոչ թե 1ռուբլիով, այլ ավել: Նշենք, որ դեպի Ռուսաստան արտահանումը մեր դեպքում  էական թիվ է կազմում: 2020 թվականի ամիսներին, օրինակ, արտահանումն աճել է մոտ 28 տոկոսով, 2021-ին՝ 24,5 տոկոսով, ինչն իր հերթին նշանակում է, որ մեր տնտեսության վրա կզգացվի դա»:

Բայց մյուս կողմից՝ ըստ նրա՝ հայ տնտեսվարողները, սովոր լինելով այսպիսի տատանումների, արժեզրկման միտումներին, կարողացել են ադապտացվել և համարժեք ու ճկուն արձագանք տալ:  Ճկունության մասին  է վկայում այն փաստը, որ ԵԱՏՄ մտնելուց ի վեր մեր արտահանումն աճել է երեք անգամ:

Հարցին՝ ի՞նչ ազդեցություն կունենա Ռուսաստանից Հայաստան ֆինանսական փոխանցումների քանակի վրա՝ հաշվի առնելով  արտագնա աշխատանքի համար Ռուսաստան մեկնած հայ միգրանտների մեծ թիվը՝ ի պատասխան՝ տնտեսագետը նշեց, որ ռուբլու արժեզրկումից անխուսափելիորեն փոխանցումները ևս նվազելու են: «Նշեմ, որ այն կազմում է մեր ՀՆԱ-ի 9 տոկոսը 21թվականի դրությամբ; Ուշագրավ է, որ 2015 թվականին այն 15 տոկոսն էր կազմում և նույն ռուբլու արժեզրկման պատճառով տարիների ընթացքում կրճատվեց՝ հասնելով  զգալի նվազ ցուցանիշի»,-հավելեց Թավադյանը:

Մեր զրուցակիցը նշեց, որ ռուբլու արժեզրկումը միայն դրական է ազդելու ներկրման վրա, քանի որ հայ տնտեսվարողները հնարավորություն են ունենալու  այնտեղից  ավելի էժան գնով  առնելու իրենց ապրանքերը: «Եթե հաշվի ենք առնում, որ Ռուսաստանից մենք ամենաշատ ներդրումներն ենք իրականացնում՝ մոտ  37,2 տոկոս, ապա սա նշանակում է, որ այն կարող է տնտեսության զարգացման վրա շատ դրական ազդեցություն ունենալ: Ուղղակի մնում է հուսալ, որ մեր ներկրողները այդ գումարները կուղղեն տնտեսության զարգացման մեջ»,-ասում է տնտեսագետը:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը