Ով է ռուսական Առաջին ալիքի եթեր ներխուժած աղջիկը եւ ինչ հայտարարություն է արել

Ով է ռուսական Առաջին ալիքի եթեր ներխուժած աղջիկը եւ ինչ հայտարարություն է արել Video

Իրադարձային Ipress 2022-03-15 14:41:00 816
rusakan-arajin-aliq-1_OdKmi.jpg

Առաջին ալիքի խմբագիր Մարինա Օվսյաննիկովան այսօր ներխուժել է Առաջին ալիքի եթեր հակապատերազմական կարգախոսներով պաստառներով։ Մինչ ակցիան նա հայտարարություն է տարածել, որում ասվում է․

Այն, ինչ հիմա կատարվում է Ուկրաինայում, հանցագործություն է: Եվ Ռուսաստանը ագրեսոր երկիր է։ Եվ այդ հանցագործության պատասխանատվությունը միայն մեկ մարդու խղճի վրա է։ Եվ այդ մարդը Վլադիմիր Պուտինն է։ Հայրս ուկրաինացի է, մայրս՝ ռուս։ Եվ նրանք երբեք թշնամիներ չեն եղել:

Իսկ իմ այս վզնոցը (ռուսական և ուկրաինական դրոշների գույներով) խորհրդանիշն է այն բանի, որ Ռուսաստանը պետք է անհապաղ դադարեցնի եղբայրասպան պատերազմը, և մեր եղբայրական ժողովուրդները դեռ կկարողանան հաշտվել։ Ցավոք, վերջին տարիներին ես աշխատում էի Առաջին ալիքում, զբաղվելով Կրեմլի քարոզչությամբ, և հիմա շատ եմ ամաչում դրա համար։ Ամաչում եմ, որ թույլ եմ տալիս հեռուստաէկրանից սուտ ասել: Ես ամաչում եմ, որ թույլ եմ տվել զոմբիացնել ռուս մարդկանց։

Մենք լռեցինք 2014 թվականին, երբ այս ամենը նոր էր սկսվում։ Մենք հանրահավաքների դուրս չեկանք, երբ Կրեմլը թունավորեց Նավալնիին։ Մենք ուղղակի լուռ հետեւում էինք այս հակամարդկային ռեժիմին։ Իսկ հիմա ամբողջ աշխարհը երես է թեքել մեզանից։ Եվ մեր ժառանգների ևս տասը սերունդ չի լվացվի այս եղբայրասպան պատերազմի խարանից։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը