Ռուսաստանցի պոռնոաստղը տարօրինակ մետաղադրամը ձեռքին ցած է նետվել 22-րդ հարկից (տեսանյութ)

Ռուսաստանցի պոռնոաստղը տարօրինակ մետաղադրամը ձեռքին ցած է նետվել 22-րդ հարկից (տեսանյութ)

Իրադարձային Ipress 2021-07-10 13:13:00 1230
pornoastx_KmrUl.jpg

iPress.am- Ռուսաստանցի պոռնոաստղ և մոդել Քրիստինա Լիսինան (հայտնի է որպես Kris the Foxx), ցած է նետվել Սանկտ Պետերբուրգի Նևսկի պողոտայում գտնվող շենքի 22-րդ հարկից: Նա տեղում մահացել է, հաղորդում է Daily Mail-ը: Անվտանգության տեսախցիկները ցույց են տվել, որ մի կին չիպսերի փաթեթը ձեռքին մուտք է գործել բնակելի թաղամաս: Այնուհետեւ 23-ամյա մոդելի մարմինը գտել են անցորդները: Նա նախկինում բողոքում էր, որ շատ է ցանկանում ընտանիք կազմել և կարոտում է ճանապարհորդությունները:

Հայտնի է նաև, որ նա Ռուստամ անունով ընկեր ուներ, որի հետ նրանք սկսել են հանդիպել անցած աշնանը, և այդ ժամանակ Լիսինան նույնիսկ դադարել էր նկարահանվել պոռնոֆիլմերում: Տղան անմիջապես սկսել է գումար հավաքել իր սիրելիի հուղարկավորության համար:

«Վերջին օրերին իմ ու Քրիստինայի մոտ ամեն ինչ լավ էր: Ես նրան սովորեցրի չծխել, նա դադարեց ալկոհոլ օգտագործել, մենք երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին գնում էինք քրոսֆիթի, իսկ մնացած օրերին աշխատում էինք տանը», - պատմել է տղան և ավելացրեց, որ ինքնասպանության նախօրեին աղջիկը երկար ժամանակ նկարչություն էր արել, ամբողջ գիշեր չէր քնել, և ձեռքում պահում էր իր նվիրած մետաղադրամը` «Դու միշտ իմ սրտում ես» փորագրությամբ:

Սանկտ Պետերբուրգում, նախքան պոռնոդերասանուհի դառնալը, Քրիստինան աշխատել էր բանկում: Սակայն նա այնտեղ դիմացել էր միայն հինգ օր:

Դեպքի վայրում ոստիկանությունը գտել է վերոհիշյալ մետաղադրամը, որը Լիսինան մահից առաջ պահել էր իր ձեռքում: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը