Ռուբլին անհասկանալի վալյուտա է դառնում. պետք է բանակցել ռուսների հետ

Ռուբլին անհասկանալի վալյուտա է դառնում. պետք է բանակցել ռուսների հետ

Տնտեսական Ipress 2022-03-17 23:32:00 3672
rubli-rubli_vR2xI.jpeg

1in.am- Հայաստանի ԿԲ կանխատեսում է՝ այս տարվա ընթացքում տրանսֆերտների որոշակի նվազում կունենանք, շատ նախնական գնահատականների համաձայն՝ շուրջ 20 տոկոսի չափով։ Ի՞նչ է սպասվում այս առումով Հայաստանի տնտեսությանը։ Էկոնոմիկայի նախկին նախարար (1993-1995 թթ.), Բանկերի միության նախկին նախագահ, տնտեսագետ Արմեն Եղիազարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այդ նվազումը պայմանավորված է Ռուսաստանի տնտեսության վիճակով. «Պարզ չէ, թե որքան ռուսական էկոնոմիկան կընկնի, երկրորդ, պարզ չէ, թե ռուբլի-դոլար հարաբերակցությունն ինչպիսին կլինի, և երրորդ, պարզ չէ, թե ինչ պետըք է անեն այստեղ ռուբլու հետ: Տրանսֆերտները կապված են այս երեք անորոշությունների հետ»,-ասաց նա:

Հարցին, թե որքան պատերազմը երկարի, այնքան այս անորոշությունը կխորանա՞, նա պատասխանեց. «Որքան պատերազմը երկարի, այնքան կվատանա վիճակը, բայց եթե շուտ ավարտվի, չեմ կարծում, որ սանկցիաները կավելանան: Բոլոր դեպքերում Հայաստանում խնդիր է լինելու, թե ինչ անել ռուբլու հետ: Եթե ռուբլու փոխարժեքը կայունանա, դա ՌԴ տնտեսության անկման չափով պայմանավորված կլինի: Բայց այս պահին իմ նշած երեք գործոնները աշխատում են և նրանցից յուրաքանչյուրն անորոշ է: Ռուսաստանի անկումը 10-15 տոկոս են կանխատեսում»:

Դիտարկմանը, թե արդյոք որևէ կերպ հնարավոր է վերահսկել այս անկումը, երբ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները գնալով ավելանում են, Արմեն Եղիազարյանը նկատեց, որ ամբողջ պրոբլեմն այն է, որ ռուբլին ընդհանրապես անհասկանալի վալյուտա է դառնում, չգիտես՝ ինչ պետք է անես դրա հետ. «Դրանով ոչ մի բան չես կարող առնել, ոչ Ռուսաստանից ես առնում, ոչ կոնվերտացիա է լինում դոլարի հետ: Հիմա պետք է արագ բանակցել ռուսների հետ, թե ինչ է լինելու, ոնց են աշխատելու, առևտուրը ոնց է լինելու: Էշի ականջում քնած են»:

Նա ընդգծեց, որ Հայաստանն այս առումով խոցելի է, քանի որ հիմնական շրջանառությունը ռուսների հետ է. «Գազը ո՞նց ես առնելու: Ռուբլին էժանանում է, գազը թանկանալու է: Պետք է փորձեն բանակցել ռուսների հետ, հասկանան ոնց է լինելու»:

Ինչ վերաբերում է նրան, որ ռուսները մեծ քանակությամբ դոլար ու եվրո են գնում, որի արդյունքում այդ երկու արժույթների փոխարժեքներն աճում են, ինչպես պետք է դա վերահսկվի, տնտեսագետն ասաց. «Կոնվերտացիան ո՞նց է արվում. ռուբլին փոխում են դրամ, դրամը դարձնում են դոլար: Դոլարի կուրսը կբարձրանա, ռուբլու փորաժեքն էլի կընկնի, իսկ ինչքան ռուբլին արժեզրկվի, այդքան մեզ համար խնդիր է լինելու, քանի որ գազի գնի վրա է ազդելու: Ռուսաստանի հետ հիմնական խնդիրը դա է: Դա պետք է ինչ-որ ձևով կարգավորեն: Ես չեմ լսել, որ դրա հետ կապված ինչ-որ առաջարկ լինի: Աստված տա, պատերազմն արագ վերջանա, գները կկանգնեն: Այո, պատժամիջոցները չեն վերանա, բայց գազը դեռ ռուսներից առնում են, իսկ դա դոլարով են առնում, հետևաբար դոլարի հոսք կլինի Ռուսաստան: Հիմնական սահմանափակումները ռուսներն իրենք են դրել, եթե հանեն, վիճակը կլավանա: Հենց որ ռուբլին կայունանա, կամաց-կամաց կշտկվի վիճակը, ռուբլու պրոբլեմը մի քիչ կպակասի»:

Անդրադառնալով գնաճին, Արմեն Եղիազարյանն ասաց, որ բնական է, որ եթե ներմուծումը թանկանում է, գներն էլ երկրի ներսում աճում են:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը