ՌԴ կառավարական օդանավերը թռել են Սիբիր

ՌԴ կառավարական օդանավերը թռել են Սիբիր․ Կառավարության էվակուացիայի փորձարկո՞ւմ՝ մեծ պատերազմից առաջ

Իրադարձային Ipress 2022-03-18 15:23:00 2526
rd-karavarakan-odanaver_8przk.jpg

Հինգշաբթի առավոտյան Մոսկվայից օդ է բարձրացել միանգամից 7 ռուսական կառավարական ինքնաթիռ։ Այս թռիչքներին կարելի է հետևել Flightradar24 առցանց ծառայության միջոցով, գրում է BBC-ն: Դրանք ուղղություն են վերցրել դեպի երկրի արեւելյան շրջաններ, Սիբիր։

Դրանց թվում է RA-64516 համարի Tu-214SR ռետրանսլյատոր ինքնաթիռը։ Նման ինքնաթիռը ապահովում է կառավարական կապը: Ինքնաթիռը Օմսկում վայրէջք կատարելուց հետո վերադարձել է Մոսկվա։

Տու-214ՊՈՒ RA-64532 համարի օդանավը թռել է Նովոսիբիրսկ և հետ վերադարձել։ Այս ինքնաթիռը սովորաբար օգտագործվում է պետության ղեկավարների թռիչքների համար՝ այն ունի տարբեր պետական ​​ծառայությունների վերահսկման և կառավարման համակարգեր:

«Ռոսիա» հատուկ թռիչքային ջոկատից Il-96-300 համար RA-96017 օդ է բարձրացել Վնուկովոյից և լայն աղեղ գծելով հյուսիսային շրջանների վրայով, շարժվել դեպի Մոսկվա: Եվս երեք օդանավեր են մեկնել Տյումեն, Ուֆա, Նովոսիբիրսկ։

Այս բոլոր ինքնաթիռները պատկանում են «Ռոսիա» հատուկ թռիչքային ջոկատին, որն իրականացնում է պետության ղեկավարների, բարձրաստիճան պաշտոնյաների փոխադրումները։ «Ռոսիա» հատուկ թռիչքային ջոկատը ենթարկվում է ՌԴ նախագահի աշխատակազմին, գրում է BBC-ն:

Պուտինի երեկվա ելույթի ֆոնին այս տեղեկատվությունը առանձնակի ուշադրություն է գրավում։ Արեւմտյան հետախուզությունները չեն բացառում Ուկրաինայում պատերազմի սաստկացումը եւ Պուտինի կողմից Արեւելյան Եվրոպայի ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեմ հարվածները, այդ թվում՝ միջուկային, ինչի մասին Պուտինը բազմիցս սպառնացել է։ Այսօր հայտնի է դարձել, որ Մեծ Բրիտանիան Sky Sabre հակաօդային պաշտպանության համակարգ է ծավալում Լեհաստանում, որը միջին հեռահարության ամենաժամանակակից համակարգ է։

Իր հերթին, ՆԱՏՕ-ին հարվածներն անկասկած պատասխան հարվածներ են ենթադրելու։ Ռուսական համացանցում տեղեկություններ կան, որ Ուկրաինայի պատերազմի մեկնարկից ի վեր Պուտինը լինում է Սիբիրի բունկերներից մեկում։ Կառավարական ինքնաթիռների թռիչքները կարող են Պուտինի միջուկային շանտաժի մաս լինել, միեւնույն ժամանակ՝ Մոսկվայից երկրի ղեկավարության էվակուացիայի փորձարկում։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը