+73 աստիճան շոգից տառապող Քուվեյթը՝ տեսանյութով. հալվում են նույնիսկ ավտոմեքենաները

+73 աստիճան շոգից տառապող Քուվեյթը՝ տեսանյութով. հալվում են նույնիսկ ավտոմեքենաները

Իրադարձային Ipress 2021-07-13 23:29:00 678
kuveyt_pNrGR.png

iPress.am- Քուվեյթում արեւի տակ օդի ջերմաստիճանը բարձրացել է մինչեւ 73 աստիճան: Դրա պատճառով ավտոմեքենաների պլաստիկ մասերը սկսել են հալվել: Աղետի կադրերը հրապարակել է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը: Ըստ Քուվեյթի օդերեւութաբանական ծառայությունների՝ վերջին 70 տարվա ընթացքում նման շոգ, որը այժմ հաստատվել է երկրում, չի նկատվել: Ստվերում ջերմաչափերը +54 աստւճան է ցույց տալիս: Արեւի տակ ցուցանիշները հասնում են +73 աստիճանի:

Ալիքի կողմից հրապարակված կադրերում երեւում է, որ պլաստմասե իրերը չեն կարողանում դիմակայել կիզիչ շոգին եւ հալում են: Այդպես, արեւի տակ կայանված ավտոմեքենաների բամպերներն ու լուսարձակները բառացիորեն հոսում են ասֆալտի վրա: Ճանապարհային լուսացույցերը նույնպես չեն կարողանում դիմակայել շոգին եւ ճմրթվել են իրենց սեփական ծանության տակ:

Քուվեյթի իշխանությունները կոչ են անում բնակիչներին զերծ մնալ արեւի տակ գտնվելուց եւ օրգանիզմի ջրազրկում թույլ չտալ: Բացի այդ, երկրի քաղաքացիներին խստորեն խորհուրդ է տրվում կրճատել էլեկտրաէներգիայի սպառումը, ինչպես նաեւ հնարավորության դեպքում հին օդափոխիչները փոխարինել ժամանակակից սարքերով, որի պատճառով մեծ քաղաքներում էլեկտրական ցանցերը չեն կարողանում դիմանալ ծանրաբեռնվածության: Մարդկանց հիշեցնում են նաեւ, որ շոգին մնացած գաջեթները եւ սարքերը կարող են դուրս գալ շարքից գերտաքացման պատճառով:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը