Քիմ Քարդաշյանը նշել է Քանյե Ուեսթից բաժանվելու պատճառը

Քիմ Քարդաշյանը նշել է Քանյե Ուեսթից բաժանվելու պատճառը

Life Ipress 2021-03-29 11:23:00 8010
qardashyan-kim_AFezF.jpg

iPress.am-Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի եւ ռեփեր Քանյե Ուեսթի բաժանման իրական պատճառը երկրպագուներն իմացել են «Քարդաշյանների ընտանիք» նախագծի նոր էպիզոդից։ Որքան էլ Քիմը փորձել է դա գաղտնի պահել, նախագծի օպերատորներին հաջողվել է որոշ պահեր նկարահանել, որոնցում ցուցադրվում են Քարդաշյանի առաջին մի քանի օրերն ամուսնալուծության մասին որոշումը կայացնելուց հետո։ Բարձրախոսը որսացել է Քիմի զրույցը Վայոմինգում գտնվող Ուեսթի ճամբարից ինչ-որ մեկի հետ։

«Ես այսօր երեկոյան կարող եմ ինքնաթիռ նստել։ Երբ ես խոսում էի նրա հետ, նա հրաժարվեց։ Խոսիր նրա հետ։ Ես ուրախ եմ վաղը գալ։ Ես ուրախությամբ կգամ հաջորդ շաբաթ, ինչ էլ նա ցանկանա»,- հեռախոսային խոսակցության ընթացքում ասում է Քիմը։

Քարդաշյանը զրույցի ընթացքում ակնարկել է, որ գլխավոր խնդիրներից մեկը դարձել են սոցիալական ցանցերում Քանյեի՝ նախորդ տարի արված հրապարակումները։ Քիմի խոսքով՝ ընտանիքի հասցեին վիրավորական հրապարակումները լրջորեն չեն վշտացրել, սակայն նա ձգտել է իրեն հեռու պահել նրանից, ինչ տեղի է ունենում տանը եւ համացանցում։  

TMZ-ի տեղեկություններով՝ Քիմ Քարդաշյանն ամուսնալուծության համար դիմել է դեռ փետրվարի 19-ին։ Նա որպես բաժանման պատճառ նշել է «անհաշտելի տարաձայնությունները»։ Նա հանդես է եկել երեխաների համատեղ խնամակալության գաղափարի օգտին։ Սակայն զույգը նաեւ ընդհանուր ունեցվածք ունի եւ ամուսնական պայմանագիր, որի համաձայն՝ ամուսնալուծության դեպքում Քիմը գումարային փոխհատուցում  կստանա։ Աստղերը պետք է կարգավորեն ֆինանսական հարցերը։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը