iPress.am- Ինչպես արդեն տեղեկացրել էինք, քաղաքացիները հավաքվում էին Yerevan mall-ի տարածք, որպեսզի երթով շարժվեն դեպի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նստավայր: Բանն այն է, որ ադրբեջանական մամուլն արդեն ակտիվորեն տարածում է, որ Նիկոլ Փաշինյանը Զանգեզուրի միջանցքը հանձնել է Ադրբեջանին:
Տեղեկությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ադրբեջանի ներկայացուցչը հաստատել է, սակայն պաշտոնապես դեռևս չի հերքել կամ հաստատել Փաշինյանը: Ի դեպ` նստավայր գնալու կոչով հանդես է եկել Դոգ մականունով Վարդան Ղուկասյանը:
