Կրակոցներ Երևանում. կասկածյալը ԱՄՆ-ի քաղաքացի է. ՖՈՏՈ

Կրակոցներ Երևանում. կասկածյալը ԱՄՆ-ի քաղաքացի է. ՖՈՏՈ

Իրադարձային Ipress 2021-06-20 20:12:00 624
jgjg_9dRxc.jpg

Այսօր՝ հունիսի 20-ին, կրակոցներ են հնչել Երևանում:  

Ժամը 15:40-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Գուլակյան փողոցի 16/բ շենքի հարկերի մեկից մի քաղաքացի անկանոն կրակոցներ է արձակում:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի՝ օպերգծով տեղակալ Արթուր Զոհրաբյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:  

Ժամանել է նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ:   Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները:  

Պարզվել է, որ նշված շենքի 4-րդ հարկի բնակիչ, 41-ամյա Արմեն Պետրոսյանը, իր մոտ եղած հրազենով 6 անգամ կրակոցներ է արձակել օդ:   Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

 Ոստիկանության ծառայողները նրա հետ կատարել են բացատրական աշխատանքներ և նա ինքնակամ հանձնվել է իրավապահներին, որից հետո բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին:

Փաստի առթիվ Հ. Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:  

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են հանցագործության գործիք զենքը:  

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ կրակողը Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի է և՝ իր ասելով, քեֆը լավ է եղել ու կրակոցներ է արձակել, որպեսզի արծիվները փախնեն, աղավնիներին չվնասեն:  

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը