ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նավալնին ցուցադրել է Պուտինի պալատը՝ ամֆիթատրոն, 17,6 հազար քմ տարածք, փակ սառցե պալատ, եկեղեցի, 80 մետրանոց կամուրջ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նավալնին ցուցադրել է Պուտինի պալատը՝ ամֆիթատրոն, 17,6 հազար քմ տարածք, փակ սառցե պալատ, եկեղեցի, 80 մետրանոց կամուրջ

Իրադարձային Ipress 2021-01-26 10:43:00 4200
putii-tu_3hMW0.jpg

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին հրապարակել է 2 ժամ տևողությամբ ֆիլմ Սև ծովի ափին գտնվող հոյակապ պալատի մասին, որը, ինչպես պնդում է ընդդիմադիրը, պատկանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ու ֆինանսավորվում է նրա շրջապատի մարդկանց կողմից։ BBC-ի ռուսական ծառայությունը տեղեկացնում է, որ նախկինում այդ համալիրը որպես Պուտինի պալատ են անվանել նաև բազմաթիվ լրատվականներ։

Ֆիլմի նախաբանում, որը հրապարակվել է Նավալնիի YouTube-ալիքում, ընդդիմադիրը պարզաբանում է, որ որոշել է հետաքննություն անցկացնել, երբ դեռևս եղել է Բեռլինի հիվանդանոցի վերակենդանցման բաժանմունքում։

Սակայն որոշում է կայացվել, որ այն կհրապարակվի միայն այն բանից հետո, երբ Նավալնին վերադառնա Ռուսաստան։   «Քանի որ մենք չենք ցանկանում, որ այս հետաքննության գլխավոր հերոսը մտածի, որ մենք վախենում ենք նրանից, ես կպատմեմ արտասահմանում գտնվելու նրա վատագույն գաղտնիքի մասին», – բացատրել է Նավալնին:

Իր հերթին Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը երեքշաբթի օրը հայտնել է, որ Կրեմլը ծանոթ չէ պալատի մասին հրապարակմանը, սակայն «ըստ էության, այն սուտ է»։   Ընդդիմադիրի հետաքննության կենտրոնում գտնվում է Գելենջիկի մերձակայքում գտնվող 17,6 հազար քառակուսի մետր տարածք ունեցող պալատը, որը Նավալնին անվանում է Ռուսաստանում ամենամեծ մասնավոր տունը։

Ինչպես նշվում է հետաքննության մեջ, պալատի բոլոր այցելուներին խստորեն արգելվում է իրենց հետ անգամ տեսախցիկով հասարակ հեռախոսներ ներս մտցնել, իսկ ներս մտնող բոլոր ավտոմեքենաները զննվում են մի քանի անցակետերում։ Բացի բուն ամրոցից, տարածքում կա փակ սառցե պալատ, եկեղեցի, 2,5 հազար քառակուսի մետր ջերմոց, 80 մետրանոց կամուրջ և ամֆիթատրոն:

Քանի որ պալատը գտնվում է զառիթափին, ծով դուրս գալու համար փորվել էր հատուկ թունել, ասվում է հրապարակված տեսանյութում: Նշվում է, որ բուն պալատական համալիրի տարածքը 68 հա է, սակայն պալատի շուրջ գտնվող 7000 հա տարածքը գտնվում է Անվտանգության դաշնային ծառայության վերահսկողության տակ ու հանդիսանում է փակ գոտի։   BBC-ի ռուսական ծառայությունը հիշեցնում է, որ այդ տարածքը համարվում է արգելոց և այն վարձակալել է «Կոմպլեքս» ՍՊԸ-ն, որն էլ հանդիսանում է պալատի սեփականատերը։

Բացի այդ, ընկերությունը վարձակալել է նաև պալատի դիմացի առափնյա տարածքը։ Այս հողատարածքի համար ընկերությանը դատի է տվել Վորոնեժի «Իմպուլս» հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կազմակերպությունը:

Մանրամասները՝ տեսանյութում

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը