ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փոխհրաձգություն «Գլորիա» ֆաբրիկայի տնօրենի դստեր սպանության դեպքով հետախուզվողին բռնելիս. իրական մարտաֆիլմ՝ Կոտայքի մարզում

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փոխհրաձգություն «Գլորիա» ֆաբրիկայի տնօրենի դստեր սպանության դեպքով հետախուզվողին բռնելիս. իրական մարտաֆիլմ՝ Կոտայքի մարզում

Իրադարձային Ipress 2021-10-13 20:38:00 2595
gloria_OaFgW.png

ArmLur.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Վանաձոր քաղաքի Գլորիա կարի ֆաբրիկայի տնօրենի դստեր՝ Դիանա Դարբինյանի սպանության դեպքից: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն իրավապահները դեռեւս փնտրում են ենթադրյալ սպանություն կատարող անձին, իսկ ահա Բավրայի անցակետում իրավապահների կողմից ձերբակալված անձը եղել է, ըստ նախնական վարկածի, սպանության իրականացման աջակիցը:
Սակայն մեզ հասած տեղեկություների համաձայն՝ այսքանով աղմկահարույց այս սպանության դեպքերը չեն ավարտվում:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, սպանությունից հետո իրավապահները, երբ փորձել են գտնել ենթադրյալ սպանություն կատարող անձին, Կոտայքի մարզում մեկ կասկածելի մեքենա են տեսել եւ կարծել են, որ մեքենայում է գտնվում Գլորիա կարի ֆաբրիկայի տնօրենի դստեր՝ Դիանա Դարբինյանի սպանած անձը: Արդյունքում, հրահանգել են մեքենային կանգնել, սակայն մեքենան չի կանգնել, ոստիկանները հետապնդել են կասկածելի մեքենային, ինչից հետո ոստիկանների ուղղությամբ հնչել են կրակոցներ, եղել է փոհրաձգություն, որից հետո կասկածելի մեքենայում գտնվող անձինք մեքենան թողել են դաշտում եւ դիմել են փախուստի:

Հիշեցննեք ArmLur.am-ին մանրամասներ էին հայտնի դարձել «Հաղթանակ» զբոսայգու դիմաց հնչած կրակոցներից:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ կրակոցների հետևանքով սպանված 27-ամյա աղջիկը Վանաձոր քաղաքի Գլորիա կարի ֆաբրիկայի տնօրեն Դիանա Դարբինյանն է, իսկ ահա նրա հայրը բոլորին հայտնի Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի հիմնադիր Բագրատիոն Դարբինյանն է:

Ի դեպ, ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ մինչ կրակոցները Երեւանի կենտրոնի սրճարաններից մեկում սպանված կինը եւ նրա ամուսինը վիճաբանել են ինչ-որ անձանց հետ, որից հետո պայմանավորվել են հանդիպել «Հաղթանակ» զբոսայգու տարածքում: Հասնելով դեպքի վայր՝ Դիանա Դարբինյանը եւ իր ամուսինը չեն էլ հասցրել իջնել մեքենայից, որոնց մոտեցել է մեկ այլ մեքենա եւ անկանոն մի շարք կրակոցներ արձակել ամուսինների ուղղությամբ, ինչի հետևանքով երիտասարդ աղջիկը մահացել է:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը