ՀՐԱՏԱՊ. Փոխհրաձգության հետևանքով զոհ ունենք

ՀՐԱՏԱՊ. Փոխհրաձգության հետևանքով զոհ ունենք

Բանակ Ipress 2021-11-22 19:56:00 3669
Հետևեք մեզ՝ Telegram-ում
timthumb-4_eUOyd.jpg

Hraparak.am-ը գրում է. Քիչ առաջ, մենք տեղեկացանք, որ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի ուղղությամբ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զոհ ունենք: Ըստ մեր աղբյուրների, Վարդենիսի զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին, վիրավորը մահացել է:

Փորձեցինք, տեղեկությունը ճշտել Վարդենիսի զինվորական հոսպիտալից, որտեղից հաստատեցին, որ զոհ ունենք, նա Արագածոտնի մարզից է:

Հիշեցնենք, որ ՊՆ-ն հաստատել էր, որ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի ուղղությամբ փոխհրաձգություն է սկսվել:

Поделиться
Класс
Send