Բացառիկ տեսանյութ.Փորձել են սպանել պատգամավոր Հենզել Մկոյանին

Բացառիկ տեսանյութ.Փորձել են սպանել պատգամավոր Հենզել Մկոյանին

Իրադարձային Ipress 2020-03-31 20:05:00 5079
hii_IRYd9.jpg

Վրաստանի ԱԺ պատգամավոր Հենզել Մկոյանը Ֆեյսբուքյան  իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.

 

«Սպանության փորձ 2020 թվականի մարտի 26-ին Ախալքալաքի բնակիչ 66-ամյա Սամվել Պետրոսյանը բառացի վիրավորանք հասցրեց իմ եղբոր որդուն՝ 12-րդ դասարանի աշակերտ,Արմեն Մկոյանին։ Այս հարցի շուրջ,միևնույն օրը,ժամը՝ 15:00 -ին ,Գիորգի Պետրոսյանը իր համախոհների հետ ընդդիմացավ Կարապետ Մկոյանին (իմ որդուն),որն ուղեկցում էր իր հորեղբոր որդուն։ Հակասությունը տեղի է ունեցել Գիորգի Պետրոսյանին պատկանող սրճարան «Gold»-ի և իմ տան մոտակայքում,այդ ձայները լսելով,վեճի հաշտեցման նպատակով ես դուրս եկա իմ տանից,իմ բարեկամներին և նրանց կողմնակիցներին խնդրեցի կազմալուծվել։

Ես իմ հարազատների հետ եկա դեպի իմ տան կողմը։Իրավիճակը արդեն լուծված ու խաղաղված էր,երբ իր մեքենայով եկավ Սամվել Պետրոսյանը՝ Գիորգի Պետրոսյանի հայրը,ով Ախալքալաքի նախկին ոստիկանապետն էր, Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր «Ազգային շարժման» կուսակցության կողմից,դուրս եկավ մեքենայից,գնաց իր որդու ուղղությամբ,նրան ասաց ՝ — Դու գնա տուն,ես նրանց հետ կլուծեմ այս հարցերը։

Դրանից հետո հետ դարձավ իմ ուղղությամբ,արագ բարձրացրեց հրազեն ատրճանակը և երեք անգամ կրակեց իմ ուղղությամբ,ես թեքվեցի,որպեսզի փամփուշտը ինձ չդիպչեր։Մի փամփուշտն արագ սուլոցով անցավ իմ ականջի մոտով,երկրորդն ընկավ իմ ոտների տակ,երեք կրակոցից հետո նա իր ձեռքում առկա ատրճանակով այլևս չկարողացավ կրակել,քանի որ փամփուշտը խցանվել էր։

Այդ ընթացքում ես բարձրացրի իմ ատրճանակը և ինքնապաշտպանության նպատակով երկու անգամ կրակեցի դեպի օդ ուղղությամբ։ Այդ ընթացքում եկան ոստիկանության աշխատակիցները և զինաթափեցին Սամվել Պետրոսյանին։ Այս գործով հետաքննության ընթացքում Սամվել Պետրոսյանի և Գիորգի Պետրոսյանի տանը որոնման հետևանքով այնտեղից հանվել են 12 այլևայլ տեսակի հրազեն զենքեր։ Այս ամենը հաստատված է վկաների ցուցմունքով և միջադեպի տեղում առկա տեսախցիկների գրանցումով»:
 

Поделиться
Класс
Send
img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել

img9438_T8Nmp.jpeg

Գումար, փաստաթղթեր, ամեն ինչ վառել են, դա միայն թուրքը կաներ. Այնթապում տան դուռը փակել և հրկիզել են

img9044_VL9Ze.jpeg

Ռուբլին կտրուկ թանկացավ

img9421_SYyTK.jpeg

«99% համոզվեցինք, որ երեխային գողացել են». Սևակ Սողոմոնյան (լուսանկար)

img9420_h0RdU.jpeg

Դեպքը կրիմինшլ է. աստղшբան Լուսյա Հակոբյանը մանրամասներ հսյտնեց

img9418_O0fTS.jpeg

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ոնց որ թարս լիներ, էդ օրը մայրը երեխայի կոշիկը պինդ էր կապել, հետք չկա». երեխայի ազգական

img9417_eItzS.jpeg

«Էս մութ պատմության մեջ, Մեկը կա` իրեն եմ փնտրում..» Էքստրասենսը՝ նոր մանրամասներ հայտնեց

img9415_ucqKM.jpeg

«Կորած երեխայի հարցի շուրջ մի քանի նկատառում». Նարինե Մանուկյան

img9410_EIU22.jpeg

Շենքի տանիքից ցած նետված աղջիկը 15 տարեկան էր

img9407_FW36Z.jpeg

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծնողներին զանգել են, երեխայի մասին կեղծ տեղեկություն տվել․ ինչ է այս պահին կատարվում Մարմարիկում

img9408_t5bU_.jpeg

«Երեխեն հաստատ կգտնվի, ողջ է»