ՀՀ ՊՆ ծառայող է մահացել

ՀՀ ՊՆ ծառայող է մահացել

Բանակ Ipress 2021-07-24 15:03:00 378
timthumb-4_WQ6n3.jpg

A1News.am-Այսօր, հուլիսի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Արսեն Միրզոյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում, Արարատ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանմփեզրի ծառին և գլխիվայր շրջվել։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա․ Միրզոյանը տեղում մահացել է։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կարապետյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Արարատի ռազմական ոստիկանության ծառայողները՝ բաժնի պետ Ռոլանդ Օղիկյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ վարորդը ծառայում է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասում որպես դասակի հրամանատար, ինչի համար էլ դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության կայազորի քննչական բաժնից։

Քննիչի հանձարարականով՝ ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց պահպահվող հատուկ տարածք։

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում․ ՀՀ ՊՆ 35-ամյա ծառայողը Արարատ գյուղի տարածքում ВАЗ 2121-ով բախվել է ծառին և գլխիվայր շրջվել․ վերջինս տեղում մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը