iPress.am- ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած լուրը, թե ՀՀ զինված ուժերը կրակոցներ են արձակել Նախիջևանի ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Սա Ադրբեջանի հերթական զառանցանքն է»,- նշեցին ՀՀ ՊՆ-ից:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, թե, իբր, ՀՀ ԶՈՒ կողմից Նախիջևանի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ դիրքերը գնդակոծվել են, որի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել։
