ՊՆ ծառայողը անչափահասին խեղդամահ անելուց առաջ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ. մանրամասներ Հայաստանը ցնցած դաժան սպանությունից (լուսանկարներ)

ՊՆ ծառայողը անչափահասին խեղդամահ անելուց առաջ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ. մանրամասներ Հայաստանը ցնցած դաժան սպանությունից (լուսանկարներ)

Իրադարձային Ipress 2022-02-03 00:01:00 8778
pn-carayoy-brnabarel-e_TJG17.jpg

2020 թվականի հունվարի 5-ին ՊՆ ծառայողի կողմից 16-ամյա աղջկա սպանության դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, գործը դռնփակ նիստերով ընթանում է դատարանում:     

Մեղադրյալ Ռաֆայել Սուքիասյանի հայրը՝ Արա Սուքիասյանը, Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ գործի քննությունն օբյեկտիվ չի ընթանում: «Ամբողջ նախաքննությունն ուղղված է եղել միայն տղայիս մեղավոր դարձնելուն: Փորձաքննության բոլոր եզրակացություններն ապացուցում են իր անմեղությունը: Մասնավորապես՝ աղջկա դեմքին եղել է հարվածի հետք, հարվածը, ենթադրվում է, որ եղել է արդուկով:

Արդուկի վրայի մատնահետքը, փորձաքննության արդյունքով, Ռաֆայելինը չէ: Քննիչը էլ չի հետաքրքրվել՝ բա ումն է, դա խանգարում է իրենց նպատակաուղղվածությանը, իրենց նպատակն է՝ կոնկրետ բռնել են անտեր մեկին, Ռաֆայելին սարքել են քավության նոխազ, իրենով ուրեմն պետք է գործը փակեն:

Ըստ փորձաքննության՝ աղջկա վրայի քրտինքի հետքերն էլ Ռաֆայելինը չեն եղել: Աղջիկը մահացել է ոչ թե արդուկի հարվածից, այլ խեղդամահ է արվել. կոկորդի վրայի խնձորակը ներս է ընկել, ընդ որում, եթե անմիջապես շտապ օգնություն կանչեին, այդ աղջիկը չէր մահանա, բայց, չգիտես ինչու, տանը դեպքի ժամանակ գտնվող եւս երկու հոգին, որոնք կողքի սենյակում են եղել, երեք ժամ հետո են շտապ օգնություն կանչել:

Տղաս պնդում է, որ իրեն կանչել էին սպանվածի տուն պլանշետ վերանորոգելու համար, ինքը նաեւ համակարգիչներ էր վերանորոգում։ Նա ասում է, երբ մտա այդ տուն, տեսա՝ ինչ միջավայր է, ինչ ծառայություններ են ինձ առաջարկում, պլանշետը վերցրի, դուրս եկա, որ վերանորոգեմ, հետո վերադարձնեմ։

Քննիչն ասում է, որ տղաս սեռական հարաբերություն է ունեցել այդ աղջկա հետ, իսկ այդ աղջիկն արդեն մեկ տարվա մարմնավաճառ է եղել, դա հաստատվել է»,- պատմեց Արա Սուքիասյանը:  

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը