Պայթյուն Տավուշի մարզում. կա վիրավոր

Պայթյուն Տավուշի մարզում. կա վիրավոր

Իրադարձային Ipress 2020-05-08 22:15:00 2526
tyyy_xxYj-.jpg

Երեկ՝ մայիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ահազանգ է ստացվել, որ «մարմնի վերին և ստորին վերջույթների հրազենային, պայթյունային վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի:

հիվանդանոց է մեկնել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ Արմեն Անտոնյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնի պետի տեղակալ Հայկ Բեգլարյանը,այս մասին հայտնում է Shamshyn.com-ը

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի բնակիչ, 30-ամյա Անուշ Մ.-ն է: Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, Նոյեբերյանի ոստիկանները պարզել են, որ ժամը 18:00-ի սահմաններում Բերդավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող «Միստրեստ» կոչվող տարածքում Անուշ Մ.-ն իրենց պատկանող կովերի հետևից ականի նմանվող առարկա է նետել, որը դիպչելով գետնին, պայթյուն է առաջացրել:

Պայթյունի հետևանքով վերջինս ստացել է մարմնական վնասվածքներ, իսկ նրան պատկանող 4 գլուխ խոշոր եղջերավոր անասուններից մեկը սատկել է, 3-ն էլ ստացել են բեկորային վնասվածքներ: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը