18-54 տարեկան, խրոնիկ հիվանդություն չունեցող անձինք պատվաստվելու են «Աստրազենեկա»-ով, բարձր տարիքի անձանց ընտրության հնարավորություն է տրվելու․ Ն․ Զեյնալյանը՝ պատգամավորների պատվաստման մասին

18-54 տարեկան, խրոնիկ հիվանդություն չունեցող անձինք պատվաստվելու են «Աստրազենեկա»-ով, բարձր տարիքի անձանց ընտրության հնարավորություն է տրվելու․ Ն․ Զեյնալյանը՝ պատգամավորների պատվաստման մասին

Իրադարձային Ipress 2021-05-07 14:55:00 3369
patvastum_TOPg1.jpg

iPress.am- Պատվաստվելու ենք՝ ըստ հաստատված ընթացակարգի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը՝ անդրադառնալով ԱԺ պատգամավորների պատվաստմանը։ «18-54 տարեկան անձինք, որոնք չունեն որևէ խրոնիկ հիվանդություն, պատվաստվելու են «Աստրազենեկա»-ով։

Բարձր տարիքի անձանց ընտրության հնարավորություն է տրվելու։ Ովքեր ունենք խրոնիկ հիվանդություն և 55 տարեկանից բարձր են, կպատվաստվեն կա՛մ ««Աստրազենեկա»-ով, կա՛մ «Սպուտնիկ V»-ով՝ ըստ իրենց ցանկության։ ԱԺ աշխատակազմից ով ցանկություն է հայտնել, նույնպես պատվաստվելու է։ Պատվաստանյութը նախընտրելով չէ, գոյություն ունի հաստատված կարգ, համաձայն որի էլ պատվաստվում են անձինք»,-ասաց նա։

Զեյնալյանը նաև տեսակետ հայտնեց, որ քանի որ այս պատվաստումը նորություն է, մարդիկ վախենում են, և նման ակցիաները նպաստում են բարձրացնել վստահությունը պատվաստումների նկատմամբ։ «Ընդհանրապես, համընդհանուր իմունիտետ ձեռք բերելու համար բնակչության առնվազն մեկ երրորդը պետք է պատվաստվի»,-հավելեց նա։

Զեյնալյանի խոսքով՝ բոլոր պատվաստանյութերը, որ մինչ օրս ստեղծվել են և կիրառվում են, անցել են բոլոր անվտանգային ընթացակարգերը, և բոլորն էլ ցուցված են պատվաստման։ «Բնականաբար, բոլոր դեղերը, նաև՝ պատվաստանյութերը ունեն որոշակի ռիսկեր, բոլոր դեղերն ունեն կողմնակի ազդեցություններ, դեղերի ռիսկայնությունը շատ ավելի մեծ է, քան պատվաստանյութերինը, բայց երբևէ դրանից չենք խոսում»,-ասաց նա, ապա անդրադարձավ դիտարկմանը, թե շարունակվում են դեպքերը, երբ «Աստրազենեկա»-ով պատվաստվելուց հետո թրոմբոզ է առաջանում․

«Շահարկվող պատվաստանյութով 1 միլիոն պատվաստումից գրանցվել է ընդամենը 4 դեպք, ինչը բավականաչափ ցածր ռիսկայնություն է»,-նշեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2021/05/07/Zeynalyan/3606638

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը