iPress.am- ԱՄՆ Պետդեպը խորհուրդ է տալիս չճամփորդել դեպի ՀՀ և ԼՂ։ ԱՄՆ-ն Հայաստան ճամփորդողների նախազգուշացումը բարձրացրել է ամենաբարձր՝ 4-րդ (կարմիր) մակարդակի և իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս մեկնել ՀՀ: Որպես պատճառ նշվում է կորոնավիրուսն ու սահմանային լարվածությունը: Այս մասին նախազգուշացումը տարածվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից:
Նաև կոչ է արվում չայցելել Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ, քանի որ ԱՄՆ Կառավարությունը այս պահին չի կարող անվտանգային միջոցառումներ իրականացնել ԼՂ այցելած իր քաղաքացիներ համար։ ԱՄՆ Պետդեպը նույն հայտարարությունը տարածել է նաև Ադրբեջանում կրկին կորոնավիրուսային վարակի անվան տակ, սակայն տողատակը բոլորովին այլ է, այն է` մոտալուտ պատերազմը: Հայաստանում Լեհաստանի դեսպանատունը ևս կոչ է անում իր քաղաքացիներին չայցելել Հայաստանի մարզեր Մասնավորապես, նշվում է Տավուշ, Գեղարքունիք, Վայոց Ձոր և Սյունիք:

