Պատերազմի օրերին որ հատվածում է եղել Նիկոլ Փաշինյանի տղան, որտեղ ամենաշատ զոհերն ենք ունեցել

Պատերազմի օրերին որ հատվածում է եղել Նիկոլ Փաշինյանի տղան, որտեղ ամենաշատ զոհերն ենք ունեցել

Բանակ Ipress 2021-05-08 10:36:00 957
pashinyanner_VKW6X.jpg

iPress.am-«168 ժամ» թերթը գրում է. «Օրեր առաջ պարզ դարձավ, որ Գլխավոր շտաբի (ԳՇ) նախկին պետ Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հատկանիշներով։ Նա, մասնավորապես, հայտարարել էր, որ երկրի ղեկավարը պատերազմի երրորդ օրը կանգնեցրել է լրահամալրումը, ինչի մասին տեղեկացել է այն պաշտոնատար անձանցից, որոնք լրահամալրման և զորահամալրման գործընթացը կազմակերպելու պարտականություն են ունեցել։

Մինչդեռ մայիսի 5–ին Նիկոլ Փաշինյանը բացահայտ հայտարարեց՝ բանակի հետ կապված հրապարակելու է գաղտնիության էլեմենտներ պարունակող տեղեկություն, ընդ որում՝ հեռախոսից:  «Գաղտնիության էլեմենտներ կան, բայց ես հարկ եմ համարում հրապարակել. «2018-20 թվականների ընթացքում ամրաշինական կառույցներն ավելացել են 1,8 անգամ, զինվորների կենցաղի ապահովման կառույցները` 2,7 անգամ, հավաքովի գետնատնակների թիվը՝ 5.9 անգամ:

Բացի այս, երկաթբետոնե կոնստրուկցիաներով ապաստարանները՝ 55 անգամ են ավելացել, քառաթև հավաքովի գետնատնակները՝ 55 անգամ, երկաթբետոնե կոնստրուկցիաներով գետնատնակները՝ 64 անգամ, պաշտպանիչ հողաթմբեր՝ 1.3 անգամ, ռազմական ճանապարհներ՝ 1.4 անգամ»,- գաղտնազերծեց նա և անցավ զինատեսակների թվաքանակի ներկայացմանը. «Հրաձգային զենքերի և մերձամարտի միջոցների թիվն աճել է 1.8 անգամ, հրետանային միջոցներ՝ 7.3 անգամ, օպտիկական սարքեր և սարքավորումներ՝ 3.5 անգամ, ավտոմոբիլային տեխնիկայի քանակն աճել է 2.3 անգամ, ինքնաթիռային և «Կոպտեր» տեսակի ԱԹՍ-ներ՝ 6.8 անգամ, տեսադիտարկման սարքեր՝ 2 անգամ»:

Ի դեպ, Փաշինյանի դեպքում գաղտնազերծման առաջին դեպքը չէ, 3 տարում նա բազմաթիվ անգամ նման իրավունք է իրեն վերապահել, ինչը, ըստ էության, թույլ է տվել թշնամուն ինչ-ինչ հաշվարկներ անել: Ավելին, պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 5-ի իր մարտակոչում Փաշինյանը նշել էր. «Այսօր ՀՀ-ում 10.000 տղա կա, եթե այսքանից գոնե կեսը ներկայանա իմ կոչին ի պատասխան, դա կլինի մեր բանակի ամենամարտունակ հատվածներից մեկը»: Ըստ էության, ասել, թե քանի զինվորի կյանք է փրկվել կապիտուլյացիոն փաստաթղթի արդյունքում՝ 25-30.000, ոչ պակաս հաշվարկների լավ նյութ է թշնամու համար: Այս ցանկը երկար կարելի է շարունակել, այդ թվում՝ ռազմական օպերացիաներին և պաշտպանական շրջաններին վերաբերող:

Ավելին, պետական գաղտնիքի գաղտնազերծում է, ըստ էության, երբ բունկերում ռազմական օպերացիաների պլանավորմանը մասնակից են դառնում կողմնակի անձինք, կամ նրանց մուտքը չի արգելվում: Այսինքն, պետական գաղտնիքի կրող են դառնում մարդիկ, որոնք չունեն համապատասխան պաշտոն և կարգավիճակ: Հ

իշեցնենք, որ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով ռազմական բնագավառում պետական և ծառայողական գաղտնիքի շարքին կարող են դասվել հետևյալ տեղեկությունները.

ա) զինված ուժերի ռազմավարական և օպերատիվ պլանների, օպերացիաների նախապատրաստման և անցկացման, զորքերի ռազմավարական, օպերատիվ և զորահավաքային ծավալման, նրանց մարտունակության և զորակոչային պահեստազորի ստեղծման ու օգտագործման վերաբերյալ փաստաթղթերի բովանդակության մասին.

բ) ռազմարդյունաբերական համալիրի ծրագրերի, դրանց բովանդակության և կատարման արդյունքների, սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զարգացման ուղղությունների, դրանց մարտավարատեխնիկական բնութագրերի ու մարտական կիրառության հնարավորությունների մասին.

գ) հատուկ կարևորության և ռեժիմային օբյեկտների տեղաբաշխման, նշանակության, պաշտպանվածության ու պատրաստականության աստիճանի, դրանց նախագծման և շինարարության, ինչպես նաև այդ օբյեկտների համար տարածքներ հատկացնելու մասին.

դ) Հայաստանի Հանրապետության տարածքում դաշնակից պետությունների և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի միավորումների ու զորամասերի տեղաբաշխման, իսկական անվանումների, կազմակերպչական կառուցվածքի, զինվածության և թվաքանակի մասին.

ե) ռազմական դրության ժամանակ բնակչության պաշտպանվածության, ապահովվածության աստիճանի մասին: Ի դեպ, երբ պատերազմի օրերին իմքայլական նախկին պատգամավոր Վարազդատ Կարապետյանը գաղտնազերծել էր Փաշինյանի տղայի՝ մարտական գործողություններին «մասնակցության» վայրը՝ Ջաբրայիլ, ԱԱԾ-ն խախտում չէր գտել այդ գրառման մեջ, թեպետ այդ մասը հետո հանվեց:

Վերջերս Փաշինյանն ասաց, որ տղան եղել է այն վայրում, որտեղ ամենաշատ զոհերն ենք ունեցել: Եթե սա որևէ լրագրող ասեր, կհամարվեր գաղտնիության սկզբունքի խախտում, ինչպես պատերազմի օրերին: Ավելին, եթե հարցում ուղարկենք և հստակ պահանջենք տեղանքի անունը, դարձյալ կպատասխանեն՝ ռազմական գաղտնիք է: Հավելենք, որ մինչ օրս գաղտնի է պահվում պատերազմի ընթացքում զոհերի, անհետ կորածների թիվը: Իշխանությունները միայն հայտարարել են՝ 4000-ից չի անցնի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում 

Поделиться
Класс
Send
img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2463_8uSib.jpeg

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

img2460_SBwS1.jpeg

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

img2459_OvAPv.jpeg

«Թուրքերը բացում են». Ինչ շշնջաց Միրզոյանը Փաշինյանի ականջին ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2457_QI5Ij.jpeg

«Հիշեցի՞ք մեզ, ձեր սանիկներն ենք». աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանին

img2455_y6OS8.jpeg

Հայտնի մարմնավաճառն էլ է աջակցում Փաշինյանին

img2430_UeQT8.jpeg

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Իրադարձային 13563

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9291

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3195

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2316

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Հասարակական 1134

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 711

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Քաղաքական 492

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Հասարակական 486

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Հասարակական 426

ՌԴ երկինքը փակ է․ դեպի Երևան չվերթները չեղարկվել են

Հասարակական 345

ՏԵՍԱՆՅՈւԹ «Ոստիկանը զանգել է երեխաների հորեղբորը քֆուր է արել, հետո ձերբակալել, տարել են, օրենք չի գործում»