Պատերազմից հրաշքով փրկվել էր և պրոթեզավորման նպատակով գալիս էր Երևան. մանրամասներ` ողբերգական ավտովթարից

Պատերազմից հրաշքով փրկվել էր և պրոթեզավորման նպատակով գալիս էր Երևան. մանրամասներ` ողբերգական ավտովթարից

Իրադարձային Ipress 2021-02-08 14:43:00 3588
Հետևեք մեզ՝ Telegram-ում
ogbergakan-avtovtar_AteTP.jpg

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի պետի տեղակալ Արգիշտի Քոթանջյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է հունվարի 30-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է՝ ГАЗель-ը վարել է Մաստարա գյուղի բնակիչ, 74-ամյա Վոլոդյա Սիմոնյանը, Mercedes մակնիշի 35 CF 976 համարանիշի ավտոմեքենան վարել է Գյումրիի բնակիչ, 37-ամյա Ռաֆիկ Մնացականյանը, իսկ Mercedes մասկնիշի 69 GM 777 համարանիշի ավտոմեքենան վարել է Շիրակի մարզի Քեթի գյուղի բնակիչ, 75-ամյա Հովհաննես Ստեփանյանը:

Վթարի հետևանքով Ռ. Մնացականյանի ուղևորներ, Գյումրիի բնակիչ, 36-ամյա Էմիլ Թամոյանը, Թալինի բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին մահացել է, իսկ նրա հայրը՝ Գյումրիի բնակիչ, 61-ամյա Արտուշ Թամոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն, այնուհետև՝ Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Հ. Ստեփանյանի ուղևորներ, Երևանի բնակիչ, 71-ամյա Զինաիդա Ստեփանյանը, Վանաձոր քաղաքի բնակիչ, 66-ամյա Լարիսա Ստեփանյանը և ГАЗель-ի վարորդ Վ. Սիմոնյանը, իսկ վթարից ժամեր անց նաև Mercedes-ի վարորդ Ռ. Մնացականյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն:

  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես ավագ օպերլիազոր, կոչումով ոստիկանության մայոր էր և Երևան էր գալիս, քանի որ վերջին պատերազմի ժամանակ վիրավորում էր ստացել ձեռքի հատվածում և այն պետք է պրոթեզավորվեր:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 30-ին խոշոր և ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Երևան-Գյումրի ճանապարհի 56 կմ-ին բախվել էին 2 Mercedes և բեռնատար ГАЗель մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 8 հոգի տեղափոխվել էին «Թալին» բժշկական կենտրոն։ Վթարի հետևանքով էլ ГАЗель-ն ու Mercedes-ներից մեկը դուրս էին եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Արտակարգ Իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչություն հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։   Ժամանել էին նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։

Մինչ վթարի վայրում աշխատում էին նույն վաշտի ավագ հետաքննիչներ Հայկ Վարդանյանն ու Վահագն Էլոյանը՝ հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը մահացել է։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննչական բաժնի պետի տեղակալ Արգիշտի Քոթանջյանի գլխավորությամբ։ 

Поделиться
Класс
Send
astxagushak-2_S7ves.jpg

Աստղագուշակ՝ ապրիլի 24-ի համար

jranjatumner-1_dv14q.jpg

Ջուր հավաքեք. 24 ժամ ջուր չի լինելու

avtovtar-erevanum_dhRzJ.jpg

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում

anvchar-caxikner_I4Qn0.jpg

Երևանում ծաղկավաճառները անվճար ծաղիկներ են բաժանում ջահերով երթի մասնակիցներին

bagrat-srbazan-1_7Y35m.jpg

Հրմշտոցով փորձել են տանել նաև Բագրատ Սրբազանին. Ոստիկանությունը առանձնակի դաժանություն է ցուցաբերում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

erevan-moskva-chvert_6y6GH.jpg

Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը

arshak-karapetyan_058Lo.jpg

Պաշտպանության նախկին նախարարը հայտարարություն է տարածել

tavushum-larvac-e_QdeAj.jpg

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Տավուշում ոստիկանները հարձակվում են ակցիայի մասնակիցների վրա, տանում անհայտ ուղղությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

rublin-ejanacav_QpOs-.jpg

Ռուբլին ավելի էժանացավ. ԿԲ-ն նոր թվեր հրապարակեց

suren-maga_VR7xu.jpg

Ու՞մ են ընտրել իրենց պսակադրության քավոր-քավորկին Մագա Հարությունյանն ու Սուրեն Փահլևանյանը. ԲԱՑԱՌԻԿ

arayik-gharibyan_u4Xqq.jpg

Հայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ շարքերը

arexcvacayin-depq_btRN7.jpg

Առեղծվածային դեպք Կոտայքի մարզում