Փաշինյանը վախենո՞ւմ է Սյունիքից

Փաշինյանը վախենո՞ւմ է Սյունիքից

Իրադարձային Ipress 2020-05-19 13:17:00 1197
pizapcom15898011715251_1Nhtg.jpg

168.am

Մոտ երկու շաբաթ առաջ մամուլում տեղեկություն տարածվեց առ այն, որ ոստիկանության աշխատակիցները խուզարկություններ են կատարել Կապանի և Քաջարանի համայնքապետերի՝ Գևորգ Փարսյանի և Մանվել Փարմազյանի տներում։ Խոսակցություններ կային նաև Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանի տան խուզարկության մասին։

Ընդամենն օրեր անց մամուլում տեղեկություն տարածվեց, որ քրեական գործ է նախապատրաստվում Գորիս Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի նկատմամբ։ Ավելորդ չէ նշել, որ դրանից առաջ էլ Սյունիքի մեկ այլ համայնքի՝ Սիսիանի, ղեկավար Արթուր Սարգսյանը, ըստ մամուլի տեղեկությունների՝ խնդիրներ էր ունեցել նույն համայնքի նորանշանակ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատրի հետ և իշխանամետ ուժերը շտապել էին մեղադրել դրանում համայնքապետին։

Մեր տեղեկություններով, օրերս սկսվելու է համայնքապետերին կալանավորելու գործընթացը, քանի որ իջեցվել է հստակ հրահանգ։ Ակնհայտ է, որ այս ամենը չի կարող լինել զուտ պատահականություն՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկա իշխանությունը Սյունիքի մարզում ունի բավականին ցածր վարկանիշ, ինչի մասին վկայում է այդ թվում մարզկենտրոն Կապանում իրենց թեկնածուի պարտությունը համայնքապետարանի ընտրություններում։

Ներկա իշխանություններն, ըստ երևույթին, հասկանում են, որ իրենց  համատարած գահավիժող վարկանիշի պարագայում չափազանց վտանգավոր է ունենալ ընդդիմադիր Սյունիք և ըստ երևույթի փորձում են ուժային լուծում տալ այս խնդրին։

Մեզ տեղեկություն է հասել նաև, որ այս ամբողջ գործընթացը կառավարվում է Նիկոլ Փաշինյանի մերձավոր պատգամավորներից մեկի կողմից, որը ՀՀ Քննչական Կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանին հանձնարարել է (վստահաբար ոչ իր անունից) կազմակերպել ողջ գործընթացը։

Այս պրոցեսին անմասն չի մնացել նաև Սյունիքում իշխանության թիմի ամենամտերիմ ներկայացուցիչ, փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, որմ, ըստ որոշ տեղեկությունների՝ վերջերս անհաջող փորձ էր կատարել ընդգրկվելու Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի մատակարարների շարքում, ինչի պատճառով «նեղացած է մնացել»։

Ինչևէ, հաշվի առնելով համայնքապետերի բարձր վարկանիշը Սյունիքում և իշխանության մղումը՝ ամեն գնով ազատվել իրենցից, իրավիճակը կարող է զարգանալ շատ տարբեր սցենարներով և ունենալ ծանր հետևանքներ։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը