Դատարանը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ որոշումը

Դատարանը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ որոշումը

Իրավունք Ipress 2021-06-18 11:16:00 756
nikol-voxjuyn_m-iqf.jpg

iPress.am- ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Սիրելի հայրենակիցներ,ՀՀ վարչական դատարանը 17.06.2021թ. մերժեց «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության հայցն ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի և երրորդ անձ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, որը վերաբերվում էր ՔՊ ընտրական ցուցակն ուժը կորցրած ճանաչելու հետ կապված վեճին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) մերժել էր «Զարթոնք»-ի դիմումը, պատճառաբանելով, որ (1) իրավասու չէ գնահատել նախընտրական քարոզչության բովանդակությունը, և (2) ընտրական օրենսգիրքը որևէ ընթացակարգ չի սահմանում սպառնալիքների կամ այլ անօրինական հայտարարությունների մասով միջամտելու վերաբերյալ:

Թեև վարչական դատարանը մերժել է Զարթոնքի հայցը, սակայն մի քանի կարևոր հանգամանքներ է հաստատել՝

1.«Դատարանն արձանագրում է, որ ընտրություններին մասնակցող կուսակցության կամ թեկնածուի կողմից նախընտրական քարոզչության ընթացքում ցանկացած կոնտեսքստով, անձնավորված կամ անորոշ թվով անձանց ուղղված, որոշակի կամ անորոշ ձևակերպմամբ վերը շարադրված մտքերը պարունակող արտահայտություններն օբյեկտիվորեն և ողջամտորեն կարող են ընկալվել որպես բռնության կիրառման սպառնալիք, հետևաբար սույն վարչական գործով հայցվորի փաստարկներն առ այն, որ երրորդ անձ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Նիկոլ Փաշինյանի կողմից վերը նշված տեսաձայնագրություններում հնչեցված արտահայտություններն օբյեկտիվորեն և ողջամտորեն կարող են ընկալվել որպես բռնության կիրառման սպառնալիքներ, հիմնավոր են, ուստի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված գործիքակազմի կիրառման տեսանկյունից առաջադրված նախապայմանը՝ նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումը, սույն դեպքում առկա է:» (մեջբերման ավարտ).

2.Դատարանը գտել է նաև, որ այդ խախտումները շարունակական են. 

3.Դատարանը գտել է, որ «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետություններում ժողովրդավարական ընտրությունների, ընտրական իրավունքների և ազատությունների չափանիշների մասին» կոնվենցիայի 8-րդ հոդվածը կիրառելի է նախընտրական քարոզչության գործընթացի նկատմամբ և այդ կոնվենցիայի խախտումը հանգեցնում է Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածով նախատեսված գործիքակազմի կիրառմանը. 4.Դատարանը գտել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կրում է պարտականություն այդպիսի խախտումները վերացնելու հարցում՝ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն:

Հ.Գ.1 Դատարանը հայցը մերժել էր ըստ էության պատճառաբանելով, որ այդ խախտումների ազդեցությունը ընտրության արդյունքների վրա չի հիմնավորվել, ինչպես նաև Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 7-րդ մասը ԿԸՀ-ին օժտել է խախտումները կանխելու նախազգուշացում կիրառելու, ինչպես նաև իրավասու մարմիններին դիմելու գործիքակազմով: Հ.Գ.2 Քիչ հետո դիմելու ենք կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված պարտականությունը կատարելու հարցով: Արա Զոհրաբյան 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը