Պարզվել են մանկապարտեզի 11 երեխաների թունավորման հանգամանքները

Պարզվել են մանկապարտեզի 11 երեխաների թունավորման հանգամանքները

Իրադարձային Ipress 2021-06-10 16:19:00 897
erexa-hivandanoc_iCtc9.jpg

iPress.am- SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում պարզվել է հունիսի 8-ին Երևանի Քաջազնունի 16/1 հասցեից թունավորման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված երեխաների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են տեղափոխվել «Վինի պուխ և ընկերներ» մանկապարտեզի սաներ՝ Երևանի բնակիչներ, 4-ամյա Աստղիկ Գ-ն, 5-ամյա Ինա Պ-ն, 6-ամյա Արեն Գ-ն, 3-ամյա Աշոտ Ս-ն, 3-ամյա Դավիթ Ս-ն, 2-ամյա Արիանա Ք-ն, 4-ամյա Արման Փ-ն, 3-ամյա Դավիթ Յ-ն, 4-ամյա Կատրին Մ-ն, 4-ամյա Հասմիկ Ս-ն, 4-ամյա Մարիա Գ-ն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ երեխաները նախաճաշի ժամանակ սնվել են «Բիո կաթ» ընկերության կողմից արտադրված թթվասեր ու կաթնաշոռ։

Մանկապարտեզում ստուգվել են նաև սանիտարահիգիենիկ պայմանները, ամենը եղել է չափանիշներին համապատասխան, պահպանված է եղել անգամ համավարակի հետ կապված կանոնները։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունիսի 8-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։

Քաջազնունի 16/1 փողոցում գործող մանկապարտեզներից մեկից մոտ 10 երեխա Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենաներով սրտխառնոց, փսխում և ընդհանուր թուլություն ախտանշաններով տեղափոխվել էր «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»։ 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը