Պարզվել է ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավոր ԱԱԾ աշխատակիցների ինքնությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պարզվել է ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավոր ԱԱԾ աշխատակիցների ինքնությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իրադարձային Ipress 2021-01-15 20:25:00 897
nkll_nNosE.jpg

 Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Երեմ Դանիելյանի որոշմամբ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է հունվարի 13-ին Լոռու մարզում տեղի ունեցած խոշոր և ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը:

Պարզվել է, որ VAZ 2107 ավտոմեքենան վարել է Լուսաղբյուր գյուղի բնակիչ 58 ամյա Հրաչյա Հակոբյանը, իսկ VAZ 21099 ավտոմեքենան վարել է Շիրակի մարզի Մարմաշեն գյուղի բնակիչ 32 ամյա Գևորգ Վարդանյանը,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը

Վթարի հետևանքով վարորդներից Հ․ Հակոբյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևոր Լուսաբյուր գյուղի բնակիչ 60 ամյա Կարապետ Հակոբյանը և VAZ 21099 մեքենայի վարորդ Գ․Վարդանյանը, նրա ուղևորներ Խնկոյան գյուղի բնակիչ 33 ամյա Արայիկ Կոծինյանը, Շիրակի մարզի Աշոցքի բնակիչ 27 ամյա Աշոտ Սարիբեկյանը, Լուսաղբյուր գյուղի բնակիչ 32 ամյա Արմեն Բեգզադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ», «Վանաձոր» և «Գյումրի» բժշկական կենտրոններ;

Աղբյուրի տեղեկություններով մահացած Հ․Հակոբյանն աշխատում էր Հարավ-Կովկասյան երկաթուղի ՓԲԸ «Ղալթախչի» կայարանի հերթապահ, իսկ վարորդ Գ․ Վարդանյանը ծառայում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայութան սահմանապահ զորքերի Գոգավան սահմանային վերահսկողության բաժնում։

Վիրավորներից Կ․ Հակոբյանը ծառայում է N զորամասում՝ որպես հրաձիգ, մյուս վիրավորներ Ա. Սարիբեկյանը, Ա.Բեգզադյանը, Ա․Կոծինյանը ծառայում են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի Գոգավան սահմանային վերահսկողության բաժնում։

Հունվարի 13-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։10-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 20 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել էին VAZ 2107 և VAZ 21099 մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Սպիտակ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության էին հասել քաղաքացիները։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ օպերատիվ են գործել «Սպիտակի» հիվանդանոցի բժիշկները։ Վիրավորների մի մասին տեղափոխել էին շտապօգնության մեքենայով, մի մասին էլ քաղաքացիները՝ իրենց ավտոմեքենաներով։

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը