«Պապ, աղոթիր, մահանում եմ». զինվորի զանգը Շուշիից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Պապ, աղոթիր, մահանում եմ». զինվորի զանգը Շուշիից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բանակ Ipress 2021-04-19 17:31:00 5823
zinvor-shushi_kcPSA.jpg

iPress.am-Դավիթը օրեր շարունակ Հադրութում գտնվել է շրջափակման մեջ, ապա իր պատասխանատվությանտակ գտնվող նորակոչիկների հետ փրկվել, տեղափոխվել այլ դիրքեր: Ծնողներին նա ոչինչ չէր պատմում, եւ միայն հեռուստատեսությամբ Արծրուն Հովհաննիսյանի ցուցադրած քարտեզով է հայրը տեսել, որ որդու դիրքերը անցել են Ադրբեջանական կողմի հսկողության տակ:

Շրջափակումից ազատվելուց հետո, Դավիթին ու նրա վաշտին տեղափոխել են Ֆիզուլի, ապա Խնձորստան, ինչից հետո` Շուշի: Հայրը` Արա Ռաֆայելյանը պատմում է, որ նոյեմբերի 4-ին որդին զանգել է իրեն ու ասել, որ լավ լուր ունի.

«Ասեց` բայց քո իմացածը չի, պատերազմի հետ կապ չունի: Մկրտվել եմ էստեղ, քահանաներ են եկել: Շատ ուրախացած էր: Մենք էլ ավելի հանգստացանք, որովհետեւ ասեց ապահով տեղում է»:

Նոյեմբերի 7-ին հայրը Երեւանում էր, գնացել էր կամավորական ջոկատին անդամագրվելու, երբ որդուց զանգ է ստացել:

-Հա, Դավ, ի՞նչ ա եղել:

-Պապ, աղոթի, մահանում եմ:

-Ի՞նչ:

-Պապ, աղոթի, մահանում եմ:

-Պապ, աղոթի մահանամ, էլ չեմ ուզում…ուժեղ ա ցավում:

-Ինչ ա եղել, ո՞ւր ես,- ինձ կորցրի, ընկա: Էնտեղ ինձ օգնեցին: Հեռախոսը վերցրի, ասեցի՝ ինչ ա եղել, տղես:

-Մի տեղից չի. մեջքս խփած ա, ուսս խփած ա, ձեռքս խփել են: Խնդրում եմ՝ աղոթիր իմ համար:

«Հեռախոսը անջատվեց․․․». պատմում է Արա Ռաֆայելյանը:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք forrights.am-ում։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը