Ովքեր են կանգնած Արթուր Ալեքսանյանի ֆեյք էջի և գրառման հետևում

Ովքեր են կանգնած Արթուր Ալեքսանյանի ֆեյք էջի և գրառման հետևում

Սպորտ Ipress 2020-05-07 13:15:00 1974
Հետևեք մեզ՝ Telegram-ում
artur-alexanyan_Jyu1H.jpg

1in.am

Երեկ վերջնականապես հայտնի դարձավ, որ օլիմպիական չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն, ըմբիշ Արթուր Ալեքսանյանի անունից Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում է կատարել այս պահի դրությամբ անհայտ անձը։ «Հարգելի՛ հայրենակիցներ, երեկվանից լրատվամիջոցները չեն դադարում շահարկումները՝ կապված ֆեյսբուքյան էջում կատարված գրառման հետ։ Մեկ անգամ ևս փաստում եմ, որ երեկ իմ անունով գործող ֆեյսբուքյան էջում կատարված գրառման հեղինակը ես չեմ։ Այդ էջի մասին տեղյակ եմ եղել, բայց քանի որ այն միշտ գրառումներ է կատարել, հղում տալով Ինստագրամ սոցիալական կայքի իմ պաշտոնական էջին, որևէ խնդիր չեմ տեսել։

Այս պահին ֆեյսբուքյան այդ էջը արգելափակված է, սակայն և՛ Ֆեյսբուքում, և՛ Ինստագրամում գործում են իմ անունով այլ էջեր, որոնց հետ ևս ես առնչություն չունեմ։ Ուստի թյուրիմացություններից խուսափելու և ապատեղեկատվություն չտարածելու համար՝ հետևե՛ք միայն Ինստագրամի իմ պաշտոնական էջին»,- երեկ հայտարարել էր Ալեքսանյանը։ Վերջինիս անունից՝ Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանին աջակցության մասին գրառումը մեծ աղմուկ էր բարձրացրել հասարակության շրջանում։

«Գուրգեն, չհանձնվես! #Respect #Solidarity»,- այս գրառումը ֆեյք օգտատեր Արթուր Ալեքսանյանի կողմից մայիսի 4-ին հրապարակվել էր «Գալաքսի գրուպ» ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջում։ Գրառումը կատարվել էր «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի վերջին հայտարարության մասին պտտվող նյութի մեկաբանությունների դաշտում։ Հիշեցնենք, որ Գուրգեն Խաչատրյանը ՊԵԿ նախկին նախագահ, իսկ 2019-ից պաշտոնական դիրքի չարաշահման համար կալանավորված Գագիկ Խաչատրյանի որդին է։ Եվ այսպես, տեղի ունեցած աղմկահարույց գործողությունը գտնվում է բացառապես իրավապահ համակարգի տիրույթում։ Տեղի է ունեցել հանցագործություն, որը միտում է ունեցել արատավորելու լեգենդար մարզիկի անունը, ինչպես նաև հասարակության շրջանում բարձրացնել զայրույթի ալիք։ Իսկ ով կարող էր գրառում կատարել Արթուր Ալեքսանյանի անունից։ Այո, իրավապահները պարտավոր են հայտնաբերելու հանցագործին, բայց ցավով պետք է արձանագրենք, որ կատարվածը միայն անձի խնդիր չէ։ Ընդունենք, որ այնքան էլ էական չէ գրառումը կատարել է Պողոսը, թե Պետրոսը։ Իրականում մենք գործ ունենք համակարգված գործողութունների մի շղթայի հետ, որի նպատակը երկրում քաոսի ֆոն ստեղծելն է։

Իսկ թե ովքեր են կանգնած պետության դեմ մղվող հիբրիդային պատերազմ կոչվածի հետևում՝ գիտեն բոլորը։ Բերենք թերևս ամենաթարմ օրինակներից մեկը։ Այս տարվա հունվարի 3-ին, «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն էր հրապարակվել, որ իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Այս կեղծ լուրը տարածում էր ստացել նաև ադրբեջանական և իրանական ԶԼՄ-ներում։ Հրապարակայնորեն՝ ազգային, ռասայական և կրոնական թշնամանք հարուցելուն ուղղված նման բովանդակությամբ կեղծ լուրերի տարածումը, շահարկումը տեղեկատվական-քարոզչական դաշտում Էական վնաս էր հասցրել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին։ Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով ։ «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողը ձերբակալվել էր։

Կարելի է արդյոք Արթուր Ալեքսանյանի կեղծ օգտատիրոջ և «Դիանա Հարությունյանի» գործելաոճում տեսնել նմանություն։ Նույնիսկ մեծ ցանկության դեպքում ձեռագրերի նմանությունն անհնար է չնկատել։ Առաջին դեպքում ֆեյք շնորհավորանքի տեսքով օգտագործվել էր ՀՀ վարչապետի, իսկ երկրորդ դեպքում ֆեյք աջակցության տեսքով Հայաստանի ամենհայտնի մարզիկների անունը։ Սա ևս խոսում է այն մասին, որ նման արատավոր երևույթները ղեկավարվում են միևնույն կենտրոնից։ Հիշեցնենք, որ «Դիանա Հարությունյանը» ԱԱԾ-ին պարզաբանում ներկայացնելիս նշել էր, որ ունի ընդդիմադիր հայացքներ անարդարացի է համարում Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը և իր քայլով նպատակ է ունեցել վարկաբեկել ՀՀ իշխանություններին։ Արթուր Ալեքսանյանի անունից գրված ֆեյք հրապարակումը ևս լայն լարածում էր գտել մամուլում և ոմանք նույնիսկ հավատացել էին, որ հայտնի մարզիկը կապ ունի նախկին համակարգի հետ և կանգնած է ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող անձի կողքին։

Ավելին, այս գործողությամբ ակամայից փորձ էր արվել հայկական սպորտը ներքաշել կեղտոտ քաղաքական գործընթացի մեջ։ Բնական է, որ նման քայլերը չեն կարող ունենալ երկարատև էֆեկտ, բայց․․․։ Համոզվել ենք, որ հիբրիդային պատերազմի շրջանակներում գործի են դրվում ամենատարբեր և ստոր մեխանիզմները, որոնք թեկուզ կարճաժամկետ բայց այնուամենայնիվ որոշակի լարվածություն և նեգատիվ էմոցիաներ են առաջացնում հասարակության շրջանում։ Ստեղծված իրավիճակում ավելի քան կարևոր է, որ իրավապահ համակարգը ավելի լուրջ քայլեր կձեռնարկի կիբերհանցագործությունները բացահայտելու և կանխելու ուղղությամբ։

Поделиться
Класс
Send
vraert-erevanum_wKc4A.jpg

Վրաերթ՝ Երևանում. Բժիշկները պայքարում են կնոջ կյանքի համար

rublin-ejanacav_U3r1_.jpg

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ի համար

moskva-erevan-chvertner_zubON.jpg

Մոսկվա-Երևան թռիչքները կդադարեցվեն

paytyun_lctAy.jpg

Պայթեցրել են ԶԱԷԿ-ի անվտանգության պետի մեքենան. նա մահացել է. Տեսանյութ

img6450_ksV0S.jpeg

Գուցե քաղաքականություն մտնեմ․ տրանսգենդեր Դիանա Ղզրոյան

img6446_8s3Cc.jpeg

Մանկական խնամքի կենտրոնից սաներ են փախել ու գրություն են թողել

anna-hakobyan_GBWG9.jpg

Աննա Հակոբյանի հիմնադրամը հաջողակ տղամարդկանց հրավիրում է բարեգործական ընթրիքի. մուտքի վճարը 1 մլն դրամ է

pi-didi_Z5qI9.jpg

Սկանդալ Hollywood-ում․ Ինչ է կատարվում իրականում․ նոր մանրամասներ․ Տեսանյութ

xoshor-avtovtar-1_wsWaa.jpg

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում

inqnaspanutyun_FrlJC.jpg

Աղջկա կամքին հակառակ՝ հոր ընկերը, սեռական հարաբերություն է ունեցել․ Աղջիկը վերջ է տվել կյանքին․ Մանրամասները բացահայտվել են

gagik-hambaryan_zza4O.jpg

«Մենք զոհեր ունենք, թե ունենալու ենք»․ Գագիկ Համբարյան

iranakan-zorqer_lN-t8.jpg

Ինչի համար է Իրանը Ադրբեջանի սահմանին կուտակել զինված ուժերի 10 բրիգադ

Միջազգային 14421

Երեխան ծնվել է ինքնաթիռում թռիչքի ժամանակ և ստացել ցմահ անվճար տոմս

Տնտեսական 5361

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ի համար

Medicine 4446

«Լսեցի՝ ինչպես բժիշկն ասաց՝ 4-ին սմենս լրանում ա, սրան էլ կեսարյան անենք, դառնա 3 կեսարյան իմ հաշվին»․ կինը պատմում է

Միջազգային 3921

4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Հասարակական 3051

Խոշոր հրդեհ՝ Արագածոտնի մարզում. Վնասը կազմում է 4 մլն 392 հազար դրամ

Միջազգային 2424

27-ամյա աղջիկը երգելով անզգուշաբար ընկել է գետնանցումն ու մահացել․ Տեսանյութ

Իրադարձային 2340

Մանկական խնամքի կենտրոնից սաներ են փախել ու գրություն են թողել

Իրադարձային 2175

Տղամարդը փորձել է Կիրանցի երեխաներին առևանգել

Հասարակական 1977

Այսօր ջրանջատումներ կլինեն այս հասցեներում

Հասարակական 1527

Կիրանցի դպրոցի բակում խաղացող աշակերտների աղմուկի մեջ էլ լսելի են թշնամու զինվորների ձայները, որից երեխաները սարսափում են․ Աճարկուտի բնակիչ

Հասարակական 34359

3-ամյա Ռաֆիկը մահացել է պապիկի սբխեչի օրը․ նրան վաղը կհուղարկավորեն

Life 24060

Գայա Արզումանյանին ամուսնության առաջարկ արած տղան խոսել է բաժանման մասին

Հասարակական 21108

Այսօր սպանված Հայրապետ Ստեփանյանը 38 տարեկան էր, ուներ կին և նորածին երեխա․ ՖՈՏՈ

Հասարակական 20256

«Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է. 2 օր ջուր չի լինելու

Life 18315

Կենդանակերպի 5 նշան, որոնց հոկտեմբերին շատ մեծ հաջողություն է սպասվում

Հասարակական 17331

Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ Աշտարակում

Միջազգային 16596

Երեխաները խաղացել են կրակայրիչով և հրկիզել ողջ տունը

Իրադարձային 16293

Երևանում վթարի հետևանքով վարորդը մահացել է․ Դեպքի վայրում 2 աղջիկներ նշել են, թե իրենք են դարձել վթարի պատճառ

Հասարակական 15822

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում․ Հայտնի է վարորդների և վիրավորների ինքնությունը

Միջազգային 14421

Երեխան ծնվել է ինքնաթիռում թռիչքի ժամանակ և ստացել ցմահ անվճար տոմս