Ով է եղել Երևանում քրոջը գլխատած տղամարդը. սահմռկեցուցիչ սպանության հետքերով. նոր մանրամասներ

Ով է եղել Երևանում քրոջը գլխատած տղամարդը. սահմռկեցուցիչ սպանության հետքերով. նոր մանրամասներ

Իրադարձային Ipress 2020-08-03 12:42:00 1056
mardaspn_2TFl5.jpg

Armlur.am

2020թ․ օգոստոսի 1-ին ոստիկանության Էրեբունու բաժնի առաջ ոստիկանները փողոցն անցնելիս նկատել են տղամարդու, որի ձեռքին եղած ցելոֆանի տոպրակի վրա արնանման հետքեր են եղել։ Ոստիկանների հարցին, թե տոպրակի վրա ինչո՞ւ են արնանման հետքեր, ի՞նչ է տեղափոխում, տղամարդն ասել է՝ ոչինչ, տոպրակը տանում եմ, գցեմ։

Ոստիկանները կասկածելով, բացել են տոպրակը եւ այնտեղ հայտնաբերել կանացի գլուխ։ Ոստիկանները տղամարդուն բերման են ենթարկել։

Պարզվել է, որ սպանողը Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ, 1962թ. ծնված Վահրամ Կավկազի Մեժլումյանն է, ով Երեւանի Նոր Արեշ փողոցի տներից մեկում դանակով գլխատել է իր քրոջը՝ 1952թ․ ծնված Մելանյա Մեժլումյանին։ Դեպքի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը, նշանակվել են մի շարք փորձաքննությունենր, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Բերդ քաղաքից հայտնեցին, որ չամուսնացած Վահրամ Մեժլումյանը տարիներ շարունակ Բերդում դիահերձող է աշխատել։ Բերդի բժշկական կենտրոնից հայտնեցին, որ իրենք միայն դիահերձման համար տարածք են տրամադրում, իսկ ծառայությունն իրականացնում է դատաբժշկական ծառայությունը։ Դավիթ Հարությունյանը Բերդի տարածաշրջանի դատական բժիշկն է եղել, 2 տարի առաջ է ազատվել այդ պաշտոնից։ Նա ասաց, որ Վահրամ Մեժլումյանը չի ունեցել բժշկական կրթություն, նա իրենց մոտ ձեւակերպված է եղել որպես սանիտար։

Աշխատանքի ընթացքում Վահրամ Մեժլումյանը չարաշահել է ոգելից խմիչքները։ Քույրը՝ Մելանյան եղբորը պարբերաբար տարել է իր մոտ՝ Երեւան, Վահրամը որոշ ժամանակ դադարել է ալկոհոլ օգտագործել, սակայն Բերդ վերադառնալով եւ հանդիպելով ոգելից խմիչքների հանդեպ սեր ունեցող անձանց, կրկին նրանց հետ խմիչքներ է օգտագործել։ Դավիթ Հարությունյանն ասաց, որ տեղեկություններ կան, որ Վահրամ Մեժլումյանը Ռուսաստանում եղած ժամանակ թմրանյութ է օգտագործել։ Նա հայտնեց, որ 4 տարի առաջ բուժաշխատողների բողոքների հիման վրա, ոգելից խմիչքներ օգտագործելու համար, Վահրամ Մեժլումյանն աշխատանքից ազատվել է, որից հետո բնակության է տեղափոխվել Երեւան։

Դ․ Հարությունյանը Վահրամին բնութագրեց ոչ ագրեսիվ վարքի տեր։ Նա ասաց, որ տվյալներ կան, որ Վահրամ Մեժլումյանը հաշվառված է որպես հոգեկան հիվանդ, սակայն դա հաստատապես պնդել չի կարող, քանզի չի տեսել նրա բժշկական քարտը։

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն