Տեսագրություններ կան․ ո՞վ է «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցներ արձակած անձը (լուսանկարներ)

Տեսագրություններ կան․ ո՞վ է «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցներ արձակած անձը (լուսանկարներ)

Իրադարձային Ipress 2021-09-28 23:51:00 711
gloia_vtWMc.png

Երևանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցներ արձակած անձը դեռ չի հայտնաբերվել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոնակ Վարդան Թադևոսյանը։ Հարցին՝ հայտնի է նրա ինքնությունը՝ Թադևոսյանը պատասախանեց․ «Ես չեմ կարող ասել ինքնությունը հայտնի է, թե ոչ, սակայն կան տեսագրություններ։

Գաղտնիությունից ելնելով քննիչներն այդ մասին բան չեն ասում»,- նշեց ՔԿ մամուլի խոսնակը։ Թե որն է եղել կրակոցներ արձակելու շարժառիթը, դեռևս հայտնի չէ։ Սակայն, տարածված տեղեկությունների համաձայն, նախնական վարկածով ամուսիների վրա կրակել է 24-ամյա մի երիտասարդ, իսկ պատճառը կենցաղային վեճն է եղել։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ սեպտեմբերի 28-ին, Երևանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցների հետևանքով մահացել է Վանաձոր քաղաքում հայտնի գործարար, «Գլորիա» կարի ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Բագրատիոն Դարբինյանի 27-ամյա աղջիկը՝ Դիանա Դարբինյանը, իսկ վերջինիս ամուսինը՝ 29-ամյա Վազգեն Մարգարյանը, հրազենային վիրավորում է ստացել։

Վազգեն Մարգարյանը Դարբաս ընկերության տնօրենն է։ Հիշեցնենք, որ 2021թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 01:30 սահմաններում, անհայտ անձը, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու կամ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգով, Երևան քաղաքի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցներ է արձակել նույն վայրում կայանված «Ռենջ ռովեր» մակնիշի ավտոմեքենայի մոտ գտնվող երեք անձանց ուղղությամբ և դիմել փախուստի:

Հարուցվել է քրեական գործ, ձեռնարկվել են միջոցառումներ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ։

 Լուսանկարներում՝ ամուսիններ Դիանա Դարբինյանն ու Վազգեն Մարգարյանն են 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը