ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչով է հայտնի քրեական հեղինակություն «Քանաքեռցի Տույը». նա պարգեւատրվել էր Նիկոլ Փաշինյանի ցուցումով

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչով է հայտնի քրեական հեղինակություն «Քանաքեռցի Տույը». նա պարգեւատրվել էր Նիկոլ Փաշինյանի ցուցումով

Իրադարձային Ipress 2021-11-11 21:04:00 8112
qanaqerci-tuy_ylUNJ.png

Armlur.am-Այսօր Քանաքեռում սպանվել է քրեական հեղինակություն »«Քանաքեռցի Տույը»՝ Արթուր Ղազարյանը: Վերջինս բազմիցս է հայտնվել իրավապահների տեսադաշտում: Մասնավորապես 2019 թվականին «Տույ» մականվամբ հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի վերաբերյալ քրեական գործը կասեցվել է։ Քննչական կոմիտեն «Քրեական գործի վարույթը կասեցրել էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով:

Նշենք, որ Քրեական դատավարության 31-րդ հոդվածը սահմանում է գործի կասեցման հիմքերը, եւ դրա հիշյալ կետի համաձայն՝ գործը կարող է կասեցվել, եթե հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ։

Իսկ ինչ էր եղել: 2018 թվականի հուլիսի 13-ին քաղաքացի Արման Հակոբյանը ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հաղորդում էր տվել այն մասին, որ 2013թ. «Տույ» մականվամբ հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանը Յուրի Երեմյանի և 7-8 տղամարդկանց հետ միասին քրեական հեղինակություն «Սարատովի Արտյոմ» անունով հայտնի Արտյոմի օգնությամբ, իրեն առևանգել են, 7-8 ժամ պահել անազատության մեջ, ծեծի ենթարկել և սպանության սպառնալիքներ տալու միջոցով պահանջել հրաժարվել իրեն պատկանող հացի արտադրամասի իր մասնաբաժնից, որի դիմաց խոստացել են վճարել 150.000 ԱՄՆ դոլար: Ա.Հակոբյանը ստիպված համաձայնել է կատարել վերջիններիս պահանջը, սակայն նրան վճարել են ընդհամենը 10.000 ԱՄՆ դոլար:

Արման Հակոբյանի խոսքով՝ 2012թ. դեկտեմբերի վերջ Յու. Երեմյանը իրեն հայտնել է, որ իր կնոջ եղբայր Գևորգ Անդրեասյանը իրենից պարքով վերցրել է 60.000 ԱՄՆ դոլար և դա վերադարձնելու շուրջ պարզաբանումներ կատարելու համար իրենից պահանջել է հաջորդ օրը գնալ Երևան քաղաքի Ամիրյան փողոցի վրա գտնվող «Նաթիոնալ» հյուրանոց: Ինքը հրաժարվել է գնալ՝ պարզաբանելով, որ պատասխանատվություն չի կրում Գևորգի վերցրած գումարի համար, սակայն Յու.Երեմյանը ասել է, որ իրեն կանչում է քրեական հեղինակություն Արտյոմը, ով հանցավոր աշխարհում հայտնի է Սարատովի Արտյոմ անվամբ:

Հաջորդ օրը Ա.Հակոբյանը պայմանավորված ժամին գնացել է հիշյալ հյուրանոց, որի նախասրահում իրեն դիմավորել են քրեական հեղինակություններ Արտյոմը, ով հանցավոր աշխարհում հայտնի է Սարատովի Արտյոմ անունով, Արթուր Ղազարյանը, ով հանցավոր աշխարհում հայտնի է Տույ մականվամբ, իր գործընկեր Յու.Երեմյանը և իր կնոջ եղբայր՝ Գևորգ Անդրեասյանը: Հյուրանոցում Արտյոմը իրեն ասել է, որ Յու.Երեմյանը այլևս չի ցանկանում աշխատել իր հետ և իրենից պահանջել վերջնահաշվարկ անել ու վճարել Յու.Երեմյանի հասանելիք բաժնեմասի գումարը: Դրանից հետո ինքը Յու.Երեմյանի հետ կատարել է վերջնահաշվարկ, եկել համաձայնության, որ նրա բաժինը կազմում է 120.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար, որը ինքը պարտավորվել է վճարել Յու.Երեմյանին: Սակայն Յու.Երեմյանը մտափոխվել է և շարունակել են համատեղ աշխատել մինչև 2013թ. մարտ ամիսը:

2013թ. մարտի սկզբին Յու. Երեմյանը զանգահարել է իրեն, հրավիրել հացի արտադրամաս՝ իր արտադրամասից դուրս գալու հարցը վերջնական քննարկելու պատրվակով:Երեկոյան ժամը 20:00-ի սահմաններում ինքը գնացել է հացի արտադրամաս, որտեղ մի քանի րոպե Յու.Երեմյանի հետ խոսելուց հետո ներխուժել են Տույը և ևս 7-8 տղամարդիկ: Տույը հայհոյելով հարձակվել է իր վրա, ծեծի ենթարկել և պահանջել գնալ իրենց հետ: Ա.Հակոբյանը հրաժարվել է նրանց հետ գնալ, ինչից հետո Տույը այդ տղամարդկանց հետ միասին բռնել են նրա ձեռքերը և քաշքշելով ստիպողաբար նստեցրել ավտոմեքենա և տեղափոխել Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղիում գտնվող «Լիլիթ» կամ «Լիլիա» անվանումով ինչ-որ հյուրանոց:

Հյուրանոցում Տույը շարունակել է իրեն ծեծի ենթարկել, ասել, որ Յու.Երեմյանը մտափոխվել է, չի ցանկանում դուրս գալ համատեղ գործից և պահանջել իրենից, որպեսզի ինքը դուրս գա համատեղ գործից: Ա. Հակոբյանը հրաժարվել է, ինչից հետո Տույը դանակը դրել է իր պարանոցին, սպառնացել պահանջը չկատարելու դեպքում սպանել: Դրանից հետո Ա.Հակոբյանը ստիպված համաձայնել է, սակայն Տույը իրեն ստիպողաբար շարունակել է պահել և ծեծի ենթարկել մինչև լուսաբաց: Հաջորդ օրը Ա. Հակոբյանը կնոջ և Յու. Երեմյանի հետ միասին նոտարական գրասենյակում արտադրամասը իր ամբողջ գույքով փոխանցել են Յու.Երեմյանի սեփականությանը:

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ եւ արդյունքում հեղափոխությունից հետո Տույը պատասխանատվության չենթարկվեց: Ի դեպ, 2021 թվականին մամուլը գրեց, որ պատերազմի ավարտից հետո մի շարք անձինք Արցախի նախագահի հրամանագրով պարգեւատրվել են մարտական զենքով։ ArmLur.am-ին ասացին՝ ցուցումը եղել է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Ստացվում է իշխանությունները ունեն իրենց ընտրովի քրեական հեղինակությունները որոնց ազատության մեջ են թողում,պատասխանատվության չեն կանչում, պարգեւատրում եւ արդյունքում ունենաք այն ինչ ունենք:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը