ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. օրենքով գող «Մարսոն» սպանվել է իր տան շեմին, նրա գրկին մեկուկես տարեկան երեխան էր

ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. օրենքով գող «Մարսոն» սպանվել է իր տան շեմին, նրա գրկին մեկուկես տարեկան երեխան էր

Իրավունք Ipress 2020-06-29 13:03:00 3987
untitlsds_k7m_D.jpg

1in.am

Օրենքով գող համարվող Մարսոյի սպանությունը 2009 թվականի հունիսի 20-ին է տեղի ունեցել:  Մարսոն սպանվել է իր տան շեմին՝ Արարատի մարզի Գոռավան գյուղում:

Գործը քննվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ:

Ամբաստանյալը 1952 թվականին ծնված Պերճիկ Շ.-ն էր, նրան մեղադրանք էր առաջադրվել ծանրացուցիչ հանգամանքում դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:

Դատական քննությամբ պարզվել է հետևյալը:

Պերճիկ Շ.-ի հանգուցյալ եղբոր որդին՝ Արմենը, եղել է Մարսոյի՝ Մարզպետունի Պ.-ի հարսանիքի կնքահայրը: Պերճիկի ու Մարզպետունու ընտանիքները սերտ հարաբերությունների մեջ են եղել:

2006թվականի ընթացքում Պերճիկի դստեր և Մարզպետունու կնոջ հարաբերություններն ավելի են սերտացել: 2007 թվականի հոկտեմբերի 7-ին Պերճիկի դուստրը Մարզպետունու ընտանիքի հետ մեկնել է Ռուսաստան, բնակվել է նրանց հետ, անհատույց իրականացրել է նրանց երեխաների խնամքը:

2008 թվականի հունվարին Մարզպետունու ընտանիքը, Պերճիկի դուստրն էլ նրանց հետ, վերադարձել է Հայաստան: Պերճիկի դուստրը շարունակել է հաճախ լինել Մարզպետունու տանը, գիշերել է այնտեղ:

2008 թվականի ապրիլի 21-ին Մարզպետունու տանից  3 հազար դոլար է կորել: Կասկածել են Պերճիկի դստերը:

Մարզպետունու կինը վիճել է Պերճիկի դստեր հետ, մեղադրել է գողություն կատարելու, ինչպես նաև իր որդու հետ սեթևեթելու համար: Պերճիկի դուստրը հեռացել է նրանց տանից:

Դրանից հետո Պերճիկի ու Մարզպետունու ընտանիքների հարաբերությունները լարվել են: Պերճիկի կինը գնացել է Մարզպետունու տուն, խոսել է նրա կնոջ հետ, փորձել է ապացուցել դստեր անմեղությունը, բայց վիճաբանություն է առաջացել: Պերճիկն  ու եղբայրները փորձել են հանդիպել Մարզպետունու հետ, բայց վերջինս չի ցանկացել:

2008 թվականի ապրիլի 25-ին Ռուսաստանում գտնվող արտադրամասը փակել ու Հայաստան է վերադարձել Պերճիկի որդին: Մայիս-սեպտեմբեր ամիսներին աշխատանքից առանց պատճառաբանության ազատել են Պերճիկի դստերն ու իրեն՝ Պերճիկին: Ընտանիքը ծանր նյութական վիճակում է հայտնվել:

2009 թվականի հունիսի 19-ին Պերճիկի թոռները նրանից պաղպաղակ են ուզել, բայց նա գումար չի ունեցել, որ պաղպաղակ գնի: Ընտանիքի՝ ծանր սոցիալական վիճակի մեջ հայտնելու համար Պերճիկը մեղադրել է Մարզպետունուն: Ամբողջ գիշեր չի քնել: Որոշել է վրեժխնդիր լինել ու սպանել Մարզպետունուն:

2009 թվականի հունիսի 20-ի առավոտյան, ժամը 9-ի սահմաններում նա տանից վերցրել է իրեն պատկանող մեկփողանի որսորդական հրացանը, լիցքավորել է մանրագնդակային լիցքով լիցքավորված չորս փամփուշտներով:

Այնուհետև Պերճիկն իր մեքենայով գնացել է Արարատի մարզի Գոռավան գյուղ, մեքենան կանգնեցրել է Մարզպետունու տան մոտ ու նկատել է, որ իրենից երկու մետր հեռավորության վրա՝ մուտքի դռան առջև, տան բակում կանգնած է Մարզպետունին՝ մեկուկես տարեկան թոռնուհուն գրկած: Պերճիկը  Մարզպետունուն սպանելու նպատակով հրացանի փողը մեքենայի պատուհանից դուրս է հանել, բայց Մարզպետունին նկատել է իրեն ուղղված զենքի փողը ու կրակոցից խուսափելու նպատակով շրջվել է դեպի տուն:

Պերճիկ Շ.-ն, վտանգի տակ դնելով մանկահասակ երեխայի կյանքը, մեկ անգամ կրակել է Մարզպետունու ուղղությամբ: Մանրագնդակներից ութը դիպել են Մարզպետունու կրծքավանդակի հետին ձախ մակերեսին, երկուսը դուրս են եկել կրծքավանդակի աջ կողմնային պատից՝ առաջացնելով ելքի անցքեր, իսկ վեցը մնացել են մարմնում: Մարզպետունուն պատճառվել են կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ: Մարզպետունին, երեխային գրկած, վայր է ընկել: Երեխան հայտնվել է հոր կրծքի տակ, բարեբախտաբար՝ երեխայի դեմքն է միայն թեթև վնասվել…

Մարզպետունուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է:

Կրակոցներ արձակելուց հետո Պերճիկը հեռացել է դեպքի վայրից ու մեղայականով ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին:

Պերճիկ Շ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն: Նա հայտնել է, որ երբ իր ու Մարսոյի  հարաբերությունները լարվել են, ինքն իմացել է, որ Մարսոն  Ռուսաստան մարդիկ է ուղարկել, որ այնտեղ աշխատող որդուն վնասեն: Ինքը որդուն շտապ կանչել է Հայաստան: Որդին ստիպված է եղել Ռուսատանում փակել արտադրամասը, վերադառնալ Հայաստան: Նա մի քանի օր անց Մարզպետունու հետ հանդիպել, խոսել է կորած գումարի մասին, Մարզպետունին ասել է, թե  խոսակցությունը վերջացել է, իրենց միջև խնդիր չկա: Բայց երբ որդին ցանկացել է մեկնել Ռուսաստան ու վերականգնել աշխատանքը, Մարզպետունին ասել է, թե չի կարող երաշխավորել նրա անվտանգությունը: Որդին չի մեկնել Ռուսաստան:

Դուստրը, որ բարեխիղճ աշխատում էր որպես բուժքույր, անսպասելիորեն հեռացվել է աշխատանքից: Ինքը համոզված է, որ դա արվել է Մարզպետունու ազդեցությամբ: Հետո Մարզպետունու ընտանիքը իր ընտանիքի հասցեին վարկաբեկող լուրեր է տարածել: Տարիներ շարունակ ինքն իր բնակավայրում ավագանու անդամ է  եղել, վայելել է մարդկանց հարգանքը, աշխատել է որպես սննդամթերքի անվտանգության բաժնի պետ, եղել է քաղծառայող: Բայց մի օր իր ղեկավարը առանց պարզաբանման պահանջել է, որ ինքն աշխատանքից ազատման դիմում գրի: Ինքը համոզված է, որ դա արվել է Մարզպետունու ազդեցությամբ: Ինքը գրել է աշխատանքից ազատման դիմումը: Իր ընտանիքը հայտնվել է սոցիալական ծանր վիճակում:

Շուրջ մեկուկես տարի վարկաբեկիչ խոսակցություններ է լսել, աշխատանք չի ունեցել, եղել է սթրեսային վիճակում:

Ինքն ու եղբայրները փորձել են հանդիպել Մարսոյին, բայց նա խուսափել է: Ինքը պայմանավորվել է աշխատանքի անցնել սոցիալական ապահովության բաժնում, բայց մի քանի օր անց իրեն ասել են, թե  Մարսոն թույլ չի տվել, որ իրեն ընդունեն աշխատանքի: Ինքը մտածել է, թե Մարսոն մի օր կխոսի իր հետ, հարցը կփակվի: Բայց այդպես չի եղել:Մի օր քաղաքապետարանի մոտ պատահաբար հանդիպել է «Մարսոյին», նա իրեն ասել է. «Ուզում ես աշխատե՞ս, հա՞, չես աշխատելու»: Նա հայհոյել է իր ու ընտանիքի հասցեին:

2009 թվականի հունիսի 19-ին թոռներն իրենից պաղպաղակ են ուզել, ինքը փող չի ունեցել, որ անգամ պաղպաղակ գնի…

Հաջորդ առավոտյան հրացանը լիցքավորել ու մեքենայով գնացել է Մարզպետունու տան մոտ: Տեսել է նրան իրենից մոտ երկու մետրի վրա կանգնած, ձայն է տվել՝ Մարսո: Նա իրեն չի պատասխանել, վազել է դեպի տուն, իր կարծիքով՝ զենք վերցնելու: Ինքն այդ պահին է հրացանի փողը հանել մեքենայի պատուհանից  ու մեկ անգամ կրակել է նրա ուղղությամբ: Մարսոն ընկել է: Ինքը չգիտեր՝ նա մահացել է, թե ոչ: Ինքը մտադրված չէր նրան սպանել, գնացել էր, որ խոսի հետը, քանի որ նրա պատճառով իր ընտանիքը սոցիալական ծանր վիճակի մեջ էր հայտնվել: Եթե նա իր հետ խոսեր, ինքը կարող է չկրակեր:

Պերճիկը պնդել է, թե կրակոցի պահին Մարսոյի գրկին երեխա չկար: Ինքը չի տեսել: Կրակելուց հետո հեռացել է դեպքի վայրից ու անմիջապես ներկայացել է ոստիկանություն, ներկայացրել է հրացանը:

Քրեական հեղինակություն համարվող անձի ազդեցության ոլորտը բավական ընդգրկուն էր՝ Հայաստանից հասնում էր Ռուսաստան, իսկ Հայաստանում նա կարող էր մարդկանց աշխատանքից ազատել, թողնել առանց ապրուստի միջոցի…

Դատարանը Պերճիկ Շ.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով ու դատապարտել է 12 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝  2009 թվականի հունիսի  20-ից:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է պատիժը մեղմացնելու՝ ամբաստանյալի շահերի պաշտպանի բողոքը՝ ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողնելով անփոփոխ:

Վճռաբեկ դատարանը պաշտպանի վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունել: Դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն