Արտակարգ դեպք. ոստիկանության օպերլիազորն ու ոստիկանը տեղափոխվել են հիվանդանոց

Արտակարգ դեպք. ոստիկանության օպերլիազորն ու ոստիկանը տեղափոխվել են հիվանդանոց

Իրավունք Ipress 2021-05-26 19:28:00 663
bfyyy_ZvCfx.jpg

iPress.am-Երեկ՝ մայիսի 25-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

30 րոպե անց, դարձյալ «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ  «աջ դաստակի առաջին մատի կտրած վերք» ախտորոշմամբ  ևս մեկ քաղաքացի է տեղափոխվել իրեց մոտ:  Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը

Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝  Երևանի բնակիչներ, 25-ամյա Հարություն Դոլմազյանը և 30-ամյա Արթուր Անդրայանը: Պարզվել է, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Ֆուչիկի  2-րդ նրբանցքի 5-րդ շենքի բնակարանից:

Ոստիկանները պարզել են, որ նշված բնակարանի բնակիչ, 61-ամյա Գայանե Ս.-ն ահազանգել է Մաշտոցի ոստիկանություն և հայտնել, որ իր որդին՝  33-ամյա Գագիկ Գ.-ն ցուցաբերում է ագրեսիվ վերաբերմունք, ինչից հետո Ա. Անդրայանն ու Հ. Դոլմազյանը ժամանել են նշված հասցե, դեպքի հանգամանքները պարզելու համար, իսկ այդ ժամանակ  Գագիկ Գ.-ն, դրսևորելով հոգեական անհավասարակշիռ վարքագիծ, իր մոտ եղած 20 սմ ընդհանուր երկարությամբ դանակով հարվածել է Հ. Դոլմազյանի ձեռքին և կրծքավանդակին, իսկ երբ վիրավորին օգնության է հասել Ա. Անդրայանը, որպեսզի վնասազերծի Գագիկ Գ.-ին, վերջինս վնասվածք է պատճառել նաև Ա. Անդրայանին:

Ահազանգով դեպքի վայր են ժամանել նաև  Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության  աշխատակիցները, ովքեր ոստիկանների հետ համատեղ կարողացել են Գագիկ Գ.-ին տեղափոխել «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»:

Փաստի առթիվ ոոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են դատաբժշկական և դատատեխնիկական փորձաքննություններ:

Աղբյուրի  տեղեկություններքվ՝ վիրավորներից Հ. Դոլմազյանը աշխատում է ոստիկանության Մաշտոցի բաժնում՝ որպես համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ,  իսկ Ա. Անդրայանը՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես օպերլիազոր: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը