Asekose.am-ը գրում է. Երգչուհի Օկսի Ավդալյանն, ով հանրությանը հայտնի է իր տարբեր ու մեկը մյուսից անհասկանալի երգերով ու տեսահոլովակներով, վերջին շրջանում լրատվամիջոցների կողմից մեղադրվում էր Լիլիթ Հովհաննիսյանին նմանակելու մեջ:
Երբ մի փոքր ուսումնասիրում ես նրա սոցիալական էջերը պարզ է դառնում, որ երգչուհին կարողանում է միայն հմուտ կրկնօրինակումներ անել:
Ներկայումս լրագրողներին մերժող և աստղային կյանքով ապրել փորձող Օկսին մանուկ հասակում ադամանդ է եղել:
Այո, այո, ադամանդ․ վերջինս մասնակցել է ԱԼՄ հեռուստաընկերության հայտնի հաղորդմանը, եթերից ողջունել տատիկին, պապիկին և վերջում ադամանդ դարձել:
Տպավորություն է, որ մինչ օրս երգչուհին դեռ այդ տիտղոսի ազդեցության տակ է մնացել:
