Ողբերգական դեպք բժշկական կենտրոնում․ նորածին աղջիկը մահացել է

Ողբերգական դեպք բժշկական կենտրոնում․ նորածին աղջիկը մահացել է

Իրադարձային Ipress 2021-03-09 19:02:00 3276
nfyy_VqrmQ.jpg

iPress.amՄարտի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնում։ 

Այդ օրը, ժամը 18։15-ի սահմաններում Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ահազանգ է ստացվել Լոռու մարզի Ախթալա համայնքի Մեծ Արյում բնակավայրի բնակիչ 36-ամյա Արթուր Ա․-ից, ով հայտնել է, որ «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնում իր կնոջն ու երեխային սպանել են։ Եվ դրա մեջ մեղադրում է բժիշկներին։ 

Ահազանգով մեկնել են Ոստիկանության օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննչական խումբը,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը ժամը 12։55-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունք է ընդունվել Արթուր Ա․-ի հղի կինը՝ 22-ամյա Լիլիթ Բ-ն։ 

Արթուր Ա․-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ նույն օրը ժամը 17։30-ի սահմաններում «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնի գինեկոլոգ Վահե Ն․-ի կողմից ընդունվել է իգական սեռի նորածնի ծնունդ, սակայն 5 րոպե անց նորածինը մահացել է, իսկ ծննդկան Լիլիթ Բ․-ն գտնվում է ծանր վիճակում։ 

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախապատրաստված նյութերը փոխանցվել են նույն վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին։  

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը