Դաժան դեպք Հայաստանում. Նորածին է մահացել

Դաժան դեպք Հայաստանում. Նորածին է մահացել

Իրադարձային Ipress 2021-07-04 13:10:00 2148
noracin-erexa_N6veW.jpg

iPress.am- SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  երեկ՝ հուլիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Երևանի բնակիչ,  50-ամյա Անահիտ Ղ.-ն և հայտնել, որ «Արմենիա»  բժշկական կենտրոնի ծննդատանը իր որդու կնոջը՝  23-ամյա Կիմա Ս.-ին նշված ծննդատան բժշկի կողմից սխալ բուժում և սխալ դեղորայք նշանակելու հետևանքով դժվախտություն է եղել:

Կիմայի  ամուսնու եղբայր Հովհաննեսը ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում  ասում էր. «8 ամսական հղի Կիման իրա ոտքով եկել ա հիվանդանոց, մի քիչ լավ չի զգացել, սոնոգրաֆիա են արել,  մասնագետն ասել է՝ պետք է հիվանդանոցում պառկես, բուժում ստանաս, որից հետո Կիման սոնոգրաֆիայի թղթով մոտեցել է իր բժշկին, ով ասել է՝ Կիմա ջան, գնա տուն, որ քեզ վատ զգաս, կգաս, լուրջ բան չկա  քո հետ:

Բայց  մինչև էդ՝ սոնոգրաֆիայի բժիշկն ասել է, որ  շատ վատ վիճակ է: Իրենք կարող էին կեսարյան անել, 8 ամսական հղի է, էսօր- էգուց պիտի ծննդաբերի, երեխուն կարող էին կեսարյանով հանել, տալ մոր ձեռքը: Կիման գնացել ա տուն, լսելով բժշկի խորհուրդը, գիշերը  վատ է զգացել, առավոտյան եկել ա հիվանդանոց: Հիվանդանոցում ասել են որ երեխան մահացած ա արդեն:

Զանգահարել եմ Առողջապահության նախարարություն, չեն մոտեցել մեզ, զանգել եմ ոստիկանություն, հաղորդում եմ տվել, ոստիկան չի մոտեցել, ասել են՝ դուք պիտի գաք, ներկայանաք, բողոք գրեք: Ես գնացել եմ Մաշտոցի բաժին,  բողոքել եմ:  2 օր մահացած վիճակում երեխան մնացել է փորի մեջ, բժիշկներն ասում են, սպասում էինք, որ իր ուժերով ծննդաբերի, որ հետագայում կարողանա երեխա ունենա, հետո արհեստական ցավեր էին տվել, երեկվանից սպասում էին:

Հարցը էն ա , որ բժշկի անփութության պատճառով 8 ամսական հղի կնգան ծանր վիճակում ուղարկում են տուն: Հիմիկվա բժիշկը, ով սաղ գործողություններն արեց,  ուրիշ հիվանդանոցից եկած բժիշկ է,  ասեց, որ եթե նույն րոպեին կեսարյան անեին , երեխուն կհանեին կտային մոր ձեռքը:

Մոտենում ենք բժիշկներին, մեկը մեկի վրա է գցում , իրանց կեղտերն են ուզում փակել, լրիվ անտերություն, եկանք ընգանք էս ղաաբների ձեռքը, երեխու գլուխը կերան»:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր  են նախապատրաստվում: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը