Նոր զարգացումներ Ուկրաինայի շուրջ

Նոր զարգացումներ Ուկրաինայի շուրջ

Իրադարձային Ipress 2022-02-21 13:59:00 693
pice-jpg_HYTI4.webp

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո բանակցություններ է վարում Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այդ մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատին։ Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցը տևել է 1 ժամ 45 րոպե։ Շաբաթ օրը Մակրոնն արդեն հեռախոսով զրուցել էր Զելենսկու հետ, ով, ինչպես լրագրողներին հայտնել են Ելիսեյան պալատից, այն ժամանակ վստահեցրել է նրան, որ «չի պատասխանի Դոնբասի շփման գծում սադրանքներին»։

Միևնույն ժամանակ Ռուսաստանն ու Բելառուսը երկարաձգում են համատեղ զորավարժությունները, որոնք պետք է ավարտվեին փետրվարի 20-ին, ասել է Բելառուսի պաշտպանության նախարարը: Սա ավելի է ուժեղացնում ճնշումն Ուկրաինայի վրա, որի վրա Ռուսաստանի մոտալուտ ներխուժման մասին Արևմուտքը զգուշացնում է: Վիկտար Խրենինը նշել է, որ որոշումն ընդունվել է «կապված Ռուսաստանի և Բելառուսի արտաքին սահմանների մոտ ռազմական ակտիվության աճի և Արևելյան Ուկրաինայում լարվածության աճի հետ»:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել «լռության ռեժիմ» հաստատել և «ուժեղացնել» խաղաղության ջանքերը: Այս մասին նա ասել է Ֆրանսիայի նախագահի հետ հրատապ հեռախոսազրույցից հետո, որից առաջ Էմանյուել Մակրոնը զրույց էր ունեցել նաև Ռուսաստանի առաջնորդի հետ` Ուկրաինա Ռուսաստանի մոտալուտ ներխուժման մտավախությունների պատճառով:

Զելենսկին նաև ասել է, որ Կիևն աջակցում է այսպես կոչված Եռակողմ շփման խմբի «անհապաղ» հանդիպմանը, որը ձևավորվել է դիվանագիտական լուծում փնտրելու համար՝ Ուկրաինայի արևելքում ուկրաինական ուժերի և Ռուսաստանի կողմից աջակցվող անջատողականների միջև յոթամյա հակամարտության սկզբից ի վեր:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը