Նոր պատերազմի ահազանգ

Նոր պատերազմի ահազանգ

Բանակ Ipress 2022-03-28 23:38:00 4377
arajnagic-5ni7o9_v62NH.jpg

Lragir.am- Բաքուն Երեւանին մեղադրել է «հետկոնֆլիկտային փուլում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների մեջ»՝ կապված «Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանի» հետ։ Բաքվի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետը, Հայաստանը շարունակում է Լաչինի միջանցքով զորքեր մտցնել տարածաշրջան։ Հայաստանը, ի հեճուկս եռակողմ հայտարարության 4-րդ կետի, դեռեւս դուրս չի բերել հայկական զինված ուժերի մնացորդները տարածաշրջանից»։

Հայաստանի Անվտանգության խորհուրդը հայտարարություն է տարածել, որում նշում է, որ «իրադրության վերլուծությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանական Հանրապետությունը, փորձելով գտնել մտացածին հիմնավորումներ, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում սկսելու համար»։

Իրապես, Բաքվի հայտարարությունները պատերազմ սկսելու տեղեկատվական նախապատրաստություն են։ Երեւանը մեղադրվում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը խախտելու մեջ, այսինքն՝ չի գործում հրադադարի պայմանավորվածությունը։ «Անօրինական զինված խմբավորումների» պատրվակով Բաքուն ռուսական «խաղաղապահների» առաջնորդությամբ արդեն «փորձարկել է» գրոհը Արցախի Ասկերանի շրջանում եւ համոզվել ռուսական երաշխիքների հարցում։

Իրականում, նոյեմբերի 9-ի հայտարարությունը հակասում է ՌԴ եւ Բաքվի ռազմավարական համագործակցության հռչակագրին, որի 18-րդ կետին Բաքուն հղում էր արել ՌԴ ՊՆ-ին ուղղված պատասխանում։ Զուգահեռ, հոլովակներ են տարածվում, որոնցում Բաքվի պաշտոնատարները պահանջում են ռուս սպաներից «մեկընդմիշտ հեռացնել հայերին ադրբեջանական հողերից»:

ՀՀ Անվտանգության խորհուրդը, «միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստան-Ադրբեջան սահմանին ռազմական բախումների հնարավորության վրա, անհրաժեշտ է համարում միջազգային զսպման մեխանիզմների գործարկումը՝ տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիա և էթնիկ զտում թույլ չտալու համար»։ Այսօր ՄԽ համանախագահ երկրների դեսպանների եւ ռուս համանախագահի հետ հանդիպումներ է ունեցել ԱԳ նախարարը։

Ինչպես բազմիցս զգուշացրել ենք, ՔՊ-ական իշխանության եւ խորհրդարանի ռուսանպաստ «ընդդիմության»՝ խորհրդարանում ազգային խնդիրների քննարկումից խուսափումն ու օտար պլանների սպասարկումը բացում են նոր պատերազմի հնարավորությունը։ Այդ պլաններում հայերն «օգտակար զոհեր» են, ապահովելով ռուսական ետքաշման դանդաղեցումը սեփական տարածքների եւ կյանքերի գնով, ինչն էլ հանդիսացել է Կովկասում եւ Հայկական բարձրավանդակում ռուսական ռազմավարության «աղը» հարյուրամյակներ շարունակ։  

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն