ՏԵՍԱՆՅՈՒԹ` Կոտայքում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարից. Նոր մանրամասներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ` Կոտայքում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարից. Նոր մանրամասներ

Իրադարձային Ipress 2020-07-07 15:25:00 2088
vtar_l-Uef.jpg

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով քննիչ Հուսիկ Կարապետյանի կողմից հունիսի 23-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ ավտոտեխնիկական և դատաբժշկական։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նյութերի նախապատրաստման ընթաքցում պարզվել է, որ BMW-ի վարորդը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 27-ամյա Տիգրան Գևորգյանը, եղել է ոչ սթափ և չի ունեցել ավտոմեքենա վարելու վարորդական իրավունքի վկայական։

Ոչ սթափ է եղել նաև Mercedes-ի վարորդ՝ Երևանի բնակիչ, 26-ամյա Հակոբ Սողոմոնյանը, սակայն վերջինիս խմածությունը եղել է թույլատրելի սահմանը։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը նաև ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հայտնաբերելու այն քաղաքացիներին, ովքեր վթարի օրը դեպքի վայրում ասում էին, որ վթարի մեղավրոը եղել է BMW-ի վարորդը, ով վթարային իրավիճակ է ստեղծել Mercedes-ի վարորդի համար, ինչն էլ դարձել է ողբերգական ավտովթարի պատճառ, սակայն եղել են նաև մի քանի քաղաքացիներ, ովքեր էլ ասել են, որ Mrcedes-ի վարորդը, ավտեմեքենան վարելով մեծ արագությամբ, փորձել է BMW-ի և Nissan-ի մեջտեղով անցնել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանությունը նույնպես ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 23-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել էին Mercedes, BMW, Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Nissan-ը կողաշրջվել էր՝ մասամբ փակելով երթևեկելի գոտին, BMW-ն էլ դուրս էր եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գոտում:

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աբովյան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, և օպերատիվ էին գործել Աբովյանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել: Օպերատիվորեն ժամանել էին Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել դասակի հրամանատար Տ. Քոթանջյանը: Ժամանել էին նաև նույն վաշտի ավագ տեսուչներ Ավետիք Ավետիսյանն ու Մայիս Բադոյանը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել էր Ա. Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում էր վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ավելի ուշ ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ա. Ավետիսյանը նյութերի նախապատրաստման ընթացքում պարզել էր՝ Nissan-ը վարել էր Երևանի բնակիչ՝ 29-ամյա Լևոն Թորոսյանը, BMW-ն վարել էր Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 27-ամյա Տիգրան Գևորգյանը, իսկ Mercedes-ը վարել էր Երևանի բնակիչ՝ 26-ամյա Հակոբ Սողոմոնյանը։ Վթարի հետևանքով Հ. Սողոմոնյանը մարմնական վնասվածքներով դիմել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Nissan-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 26-ամյա Փիեռ Ղուկասը, 23-ամյա Կարինա Խուկազը և 28-ամյա Մարիաննա Մաճկալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աբովյան» բժշկական կենտրոն։

Հունիսի 24-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված Փիեռ Ղուկասը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել էր։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը