Էջմիածնում օրեր առաջ տեղի ունեցած զինված ռազբորկան հին պատմություն ունի. նոր մանրամասներ

Էջմիածնում օրեր առաջ տեղի ունեցած զինված ռազբորկան հին պատմություն ունի. նոր մանրամասներ

Իրադարձային Ipress 2021-03-20 22:04:00 1668
mlt_lvlLx.jpg

iPress.am- Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քր-օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:  

Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները մի քանի վարկածի ուղղությամբ են աշխատում և վարկածներից մեկով նշված ռազբորկան հնարավոր է, կապ ունենա 2017թ. սեպտեմբերի 12-ին Էջմիածին քաղաքի Անդրանիկի թաղամասի թիվ 68 տան մոտ հրազենի գործադրմամբ Էջմիածին քաղաքի բնակիչ, 44-ամյա Կարեն Դավթյանի և Արմավիրի մարզի Արևշատ գյուղի բնակիչ 36-ամյա Լևոն Ավետիսյանի սպանությունների դեպքի հետ,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի  տեղեկություններով, վիճաբանության մասնակիցներից Աշոտ և Լևոն Դավթյանները սպանված Կարեն Դավթյանի որդիներն են:   Վիճաբանության մեջ կան Էջմիածին քաղաքի, Արմավիրի մարզի Մուսալեռ, Այգեշատ գյուղերի և Աբովյան քաղաքի բնակիչներ:  

Իրավապահերը ունեն նաև վարկածներ, որ ռազբորկայի հակառակ կողմում քրեական հեղինակությունների կլանի երիտասարդ անդամներ են: Նախաքննության շահերից ելնելով, այս պահին չենք հրապարակում նրանց անունները և բերման ենթարկվածներից մեծ մասի տներում դատարանի որոշմամբ խուզարկություններ են կատարվել:  

Այս պահին Արմավիրի մարզի ոստիկանները կարծես իրենց վերահսկողության տակ են պահում այս ռազբորկայի հետո ստեղծված իրավիճակը, որպեսզի նոր՝ մարտաֆիլմ հիշեցնող արյունալից ռազբորկաներ տեղի չունենան:

2017թ. սեպտեմբերի 12-ին կրակոցներ էին հնչել Արմավիրի մարզում։   Ժամը 00։10-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Անդրանիկի թաղամասի թիվ 68 տան մոտ անհայտ անձը կամ անձինք դեռևս չպարզված հրազենից կրակոցներ էին արձակել Toyota Land Cruiser մակնիշի A 001 OX 93 ռուսական համարանիշներով ավտոմեքենայի ուղղությամբ։  

Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակոցների արդյունքում Արմավիրի մարզի Արևշատ գյուղի բնակիչ՝ 36-ամյա Լևոն Ավետիսյանը և Էջմիածին քաղաքի Անդրանիկի թաղամասի 108 տան բնակիչ՝ 44-ամյա Կարեն Դավթյանը հրազենային բազմաթիվ վնասվածքներից տեղում մահացել էին։   SHAMSHYAN.com-ը հայտնել էր նաև, որ 2017թ. մարտի 17-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության (վարչության պետ  Կարեն Հակոբյանի), ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Ռաֆայել  Պողոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ,  Էջմիածնում իրականացրել էին  «Ամեն Դոն՝ Դոն չի»  օպերացիան:  

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված օպերացիայի արդյունքում Էջմիածնի ոստիկանություն էին բերման  ենթարկվել  2 տասնյակից ավել անձինք, այդ թվում՝ Էջմիածնում հայտնի «Դոն Պիպոն»  և Երևանում հայտնի «Բիզնեսմեն Ռուստամը»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր աղբյուրը  Էջմիածնում վիճաբանություն-ծեծկռտուք էր տեղի ունեցել, որի ժամանակ հնչել էին կրակոցներ:

Աղբյուրի հրապարակումից կարճ ժամանակ անց տեղեկացանք, որ Արմավիրի մարզի ոստիկանները նշված դեպքի փաստով կատարել էին հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ և պարզել  վիճաբանության մասնակիցների ինքնությունը:   Ոստիկանները պարզել էին, որ մարտի 14-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում,  Էջմիածին քաղաքի Նալբանդյան փողոցի 1-ին հասցեի դիմաց 40-ամյա  Կարեն Ղազարյանը,  29-ամյա Գուրգեն Առաքելյանը, 31-ամյա Հայկ Ղազարյանը, 28-ամյա Էրիկ Բաբախանյանը, 26-ամյա Արթուր Առաքելյանը, 39-ամյա Ռոման Միրզոյանը, 34-ամյա Ռադիկ Միրզոյանը, վիճաբանել են 26-ամյա Աշոտ Դավթյանի,  27-ամյա Հովսեփ Մազմանյանի, 27-ամյա Արսեն Տոնոյաի, 26-ամյա Իսրայել Հարությունյանի, 26-ամյա Հարություն Հարությունյանի, 32-ամյա Արթուր Պարոնյանի, 31-ամյա Արսեն Ղարիբյանի, 25-ամյա Լևոն Դավթյանի, 33-ամյա Գարիկ Ղարիբյանի, 41-ամյա Դավիթ Հասրաթյանի, 38-ամյա Կարապետ Մանուկյանի, 38-ամյա Վահրամ Գալստյանի, 37-ամյա Հակոբ Վարդանյանի, 39-ամյա Ժորա Վարդանյանի, 38-ամյա Արտյոմ Գասպարյանի, ինչպես նաև  այդ պահին  քննությանը դեռևս անհայտ անձանց հետ,  որի ժամանակ վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, իսկ հետո հնչել էին կրակոցներ: 

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանի, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի, Վաղարշապատի բաժնի պետի օպերգծով տեղակալ Ֆիշյանի գլխավորությամբ 1 օր շարունակ կատարված հսկայածավալ օպերատիվ գործողությունների արդյունքում նախ պարզվել էր դեպքի վայրը, որտեղ զննութամբ հայտնաբերվել էին արնանման հետքեր և  4 հատ դեռևս չպարզված հրազենից արձակված պարկուճներ: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը