Ինչ է կատարվում Նախիջեւանի սահմանին. Մոսկվայի ու Բաքվի հերթական թիրախը

Ինչ է կատարվում Նախիջեւանի սահմանին. Մոսկվայի ու Բաքվի հերթական թիրախը

Իրադարձային Ipress 2021-05-29 13:09:00 1497
naxijevan_s2sIX.jpg

iPress.am- Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը՝ իբր հայկական կողմից արձակված կրակոցից ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու վերաբերյալ, հերթական բացահայտ սուտն է։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ կրակ չեն բացել, հայտնել են ՀՀ ՊՆ-ից: Այսօր խոսելով սահմանազատման ու սահմանագծման անհրաժեշտության եւ Խոզնավարից Սոթք միջազգային դիտորների տեղակայման վերաբերյալ իր առաջարկի մասին, Նիկոլ Փաշինյանն ասել է.

«Այդ սահմանները մենք հավերժ պետք է չճգրտե՞նք, այսինքն՝ մենք աշխարհին պետք է հավերժ ասենք՝ սահման չունե՞նք։ Մենք ասում ենք՝ պետք է հասկանանք մեր պարիսպները որտեղով են անցնում։ Ասում են՝ չէ, պարիսպ անցկացնելը շատ վտանգավոր բան է Ղարաբաղի հարցի համար։ Ի՞նչ կապ ունի Ղարաբաղի հարցը, բացատրեք, օրինակ, Սև լճի տարածքում մեր սահմանի հետ։ Ղարաբաղի հարցը որտե՞ղ է առնչվում այս թեմայի հետ։ Կապ ունի Տեղ գյուղի և Խոզնավարի հատվածի հետ, բա էդ ենք ասում, մենք մեր տեսակետը կներկայացնենք։

Դրա համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն ասել է՝ Ղարաբաղի հարցը լուծված չէ և պետք է լուծվի։ Ադրբեջանն ասում է՝ լուծված է, վերջ, Մինսկի խմբի համանախագահությունն ասում է՝ լուծված չէ, պետք է համապարփակ լուծում տրվի։ Ի՞նչ կապ ունի Ղարաբաղի հարցի հետ Արարատի և Սադարակի արանքում մեր պետական պարիսպի հարցը։

Մենք պե՞տք է ունենանք այդ պարիսպը, թե՞ չպետք է ունենանք»։ Թե ինչպես է վարչապետի համար Ղարաբաղի հարցն առնչվում Տեղ գյուղի հետ ու չի առնչվում օրինակ Սեւ լճի կամ այլ հատվածների հետ՝ անհասկանալի է: ՌԴ ԱԳՆ-ն էլ է ասում, թե Ղարաբաղի խնդիրն ու թուրքերի ներխուժումներն իրար հետ կապված չեն: Կապված չեն՝ ճանաչեք Ղարաբաղը՝ սա վերաբերում է թե ՌԴ-ին, թե Հայաստանին:

ՌԴ-ն հնարավոր է այդպես է համարում, որ Հայաստանը չհայտարարի, որ եռակողմ հայտարարությունը խախտված է եւ դուրս գա դրանից: Իրականության մեջ Լավրովի պլանը ամբողջություն է, որի ընդլայնված կիրառման թիրախներն այս պահին Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերն են: Պլանն իրագործվում է հայ զինվորների սպանությամբ ու գերեվարմամբ, ռազմական շանտաժով ու սպառնալիքներով: Բաքվի զինված ներխուժումները ճշգրիտ համընկնում են ռուսական ռազմական ներկայության՝ Լավրովի պլանով ենթադրվող ճակատային գծին:

«Հեռանկարում» Արարատի ու Տավուշի մարզերն են, եւ այս առումով ուշագրավ է վարչապետի կողմից Արարատի և Սադարակի, այսինքն Նախիջեւանի սահմանի հատվածի հիշատակումը: Ահա եւ հերթական թիրախը. Բաքվի հայտարարությունը հայկական կողմից կրակոցների մասին Մոսկվայի հետ համաձայնեցված լարվածության նոր օջախի «նախապատրաստության» մասին է:

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/05/28/645067/  

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը