«Ես ողջ եմ». 20-ամյա Նարեկը հերքում է իր մահվան մասին ԶԼՄ-ների տարածած լուրը (ֆոտո)

«Ես ողջ եմ». 20-ամյա Նարեկը հերքում է իր մահվան մասին ԶԼՄ-ների տարածած լուրը (ֆոտո)

Բանակ Ipress 2020-07-16 21:39:00 12165
zincarayogi-di11-2_Oibat.jpg

Հուլիսի 13-ին Տավուշի զորամասերից մեկից զորացրված 20-ամյա Նարեկ Պետրոսյանին ապշեցրել է ադրբեջանական մամուլում իր մահվան մասին լուրը: NEWS.am-ի հետ զրույցում Նարեկը պատմեց, թե ծանոթներից է լսել, որ իր մահվան մասին ադրբեջանական մամուլում լուրեր են հայտնվել:

«Ես շատ զարմացա, երբ ընկերներիցս մեկն ասաց, որ ադրբեջանցիները լուր են հայտնել, թե իբր ես  մահացել եմ: Չգիտեմ` որտեղից են վերցրել իմ Ֆեյսբուքի, Ինստագրամի ու ID քարտի համարը ու նման լուր հրապարակել: Այս քայլով իրենք ցանկանում են իրենց ժողովրդին հույս տալ, որ մեր զորքերում էլ մահեր կան, երեւի ուզում են մեղմեն իրենց զոհերի քանակի թողած ազդեցությունը, որոնց թվում, բարձրաստիճան զինվորականներ էլ կան»,- ասաց նա:

20-ամյա Նարեկը վատ է զգում, որ կեղծ լուրն իրարանցում է առաջացրել այն ծանոթների ու բարեկամների շրջանում, որոնք չգիտեն իր զորացրվելու մասին․ նրանք զանգահարում, հարցնում են այդ լուրի իսկության մասին, ինքն էլ հերթով հերքում է:

«Ուղղակի տարբեր տեղերից էնքան են զանգում, գրում, հարցնում, ասում եմ` ժողովուրդ, նման բան չկա, ես կամ, նույնիսկ Ինստագրամում սթորի եմ արել, որ՝ ժողովուրդ, նման բան չկա»,- ասաց նա:

Նարեկն ափսոսում է, որ զորացրվեց եւ չհասցրեց մասնակցել ռազմական գործողություններին, եւ հավելում` մեր զինվորների մարտական ոգին ու պատրաստվածությունը շատ բարձր են եւ ինքը վստահ է՝ մեր զինված ուժերը արժանի հակահարված են հասցնելու հակառակորդին:

Նշենք, որ Նարեկի մասին լուրը տարածել է haqqin.az կայքը: Կեղծարարները տեղադրել են 2000 թվականին ծնված Նարեկ Պետրոսյանի՝ զինվորական համազգեստով լուսանկարն ու գրել, թե իբր նա զոհվել է Տավուշի սահմանային հատվածում։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը