Նարեկը, որի դեմ քրգործ էին հարուցել Փաշինյանին հայհոյելու համար, հուղարկավորվել է Եռաբլուրում

Նարեկը, որի դեմ քրգործ էին հարուցել Փաշինյանին հայհոյելու համար, հուղարկավորվել է Եռաբլուրում

Իրադարձային Ipress 2021-04-04 20:29:00 5730
nareky_eu54L.jpg

iPress.am-Քաղակտիվիստ Նարեկ Սարգսյանին, որը կամավոր մեկնել էր Արցախ՝ պատերազմին մասնակցելու և երկար ժամանակ համարվում էր անհետ կորած, նոյեմբերի 14-ին հուղարկավորել են Եռաբլուր պանթեոնում։ Այս մասին «Հրապարակին» հայտնել է Նարեկ Սարգսյանի հարազատներից Արմինե Զաքարյանը։

Նարեկ Սարգսյանը, հիշեցնենք, սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի հենց առաջին օրը, ճանապարհվեց Արցախ, որի մասին ասել էր ֆեյսբուքյան իր վերջին 2 ուղիղ եթերների ժամանակ․ «Հասավ տեղ գիշերն ու որպես կամավոր գնաց Մատաղիս սեպտեմբերի 27-ին, և 28-ի լույս 29-ի գիշերը վերջին անգամ խոսել եմ հետը։ Ասաց, որ մսաղաց է, անտերություն, որ ոչ մի բան էլ չեն գրավում, մեր եղածը հազիվ են պահում։ Մարտական ընկերոջը հեռախոսով էր զանգել, դա վերջին խոսակցությունն էր։

Այնուհետև 5 օր շարունակ փորձել եմ կապ հաստատել, և վերջապես Հոկտեմբերի 3-ին զանգիս պատասխանեց իր մարտական ընկերը, որը հոսպիտալում էր, վիրավոր և ասաց որ էլ չզանգեմ՝ Նարեկը չկա, զոհվել ա։ Մարմինը գտել ենք Նոյեմբերի 13-ին, Գորիսի դիահերձարանում, ԴՆԹ հետազոտության արդյունքում։ Հուղարկավորել ենք Նոյեմբերի 14-ին՝ Եռաբլուրում»,- ասաց Նարեկի կինը։

Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանը հանրությանը հայտնի դարձավ, երբ մետրոյի «Հանրապետության Հրապարակ» կայարանում բեմադրված պերֆորմանսի ժամանակ «զելյոնկա» լցրեց Երևանի ավագանու անդամ Հասմիկ Խաչունցի վրա։ Նարեկ Սարգսյանը նաև քննադատաբար էր արտահայտվում օրվա իշխանությունների և Նիկոլ Փաշինյանի հասցեին։

Այդպիսի ուղիղ եթերներից մեկից հետո Նարեկ Սարգսյանի դեմ քրեական գործ էին հարուցել՝ իբրև թե խուլիգանության համար, բայց իրականում քրեական գործը հարուցվել էր, և Նարեկ Սարգսյանը կալանավորվել էր Նիկոլ Փաշինյանի հասցեին սուր քննադատության համար։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը