Մուրադովի հայտարարությունն ու սկանդալային տեսանյութը Բրյուսելից առաջ

Մուրադովի հայտարարությունն ու սկանդալային տեսանյութը Բրյուսելից առաջ

Իրադարձային Ipress 2021-12-10 20:49:00 912
muradov_H3mEp.jpg

Ռուս խաղաղապահներն ավարտին կհասցնեն հայ ռազմագերիների վերադարձի գործընթացը, հայտարարել է Արցախում ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի նախկին հրամանատար, այժմ ՌԴ հարավկովկասյան ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը: Նա նշել է, թե այդ հարցում կա ընդհանուր դրական ըմբռնում: Անկասկած, բոլորիս սպասումն է, որպեսզի հնարավորինս արագ լուծվի գերիների վերադարձի հարցը: Դա կլուծվի ռուս խաղաղապահների օգնությամբ, թե այլ միջնորդների, էական չէ: Սակայն այստեղ կա հետաքրքիր պատկեր այն առումով, որ Ռուստամ Մուրադովը գերիների վերադարձի հարցը մինչև վերջ լուծելու մասին հայտարարում է Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ, որտեղ, համենայնդեպս ըստ Հայաստանի վարչապետի ավելի վաղ հայտնած տեղեկության, օրակարգում լինելու են մարդասիրական հարցերը:

Դա ենթադրում է նաև գերիների հարցի քննարկում: Եվ այստեղ առաջանում է հարց՝ Բրյուսելում այդ քննարկումները լինելու են Ռուսաստանի ջանքերի հետ համադրված և համակարգվա՞ծ, թե՞ Մուրադովի հայտարարությունը կարող է խոսել այն մասին, որ Ռուսաստանը մտադիր չէ այդ հարցի լուծումը թողնել որևէ այլ ձևաչափի: Այս հարցի «հիմքը» անշուշտ միայն Մուրադովի հայտարարությունը չէ, այլ նաև այն, որ Բրյուսելից առաջ Հայաստանում ԱԺ նախագահի մասնակցությամբ հայտնի տեսանյութի տարածումով խթանվեց բավականին աղմկոտ մի զարգացում, որտեղ թեման ծավալվեց Հայաստանի համար բավականին անցանկալի շեշտադրումներով:

ԱԺ պատվիրակության Ֆրանսիա կատարած այցի ժամանակ կատարված տեսագրությունը հանրայնացվեց մի քանի օր անց՝ Ֆրանսիա այցից ավելի հեռու և Բրյուսել այցին ավելի մոտ, ինչը ևս տալիս է մտորումների տեղիք: Այդ հանգամանքն է, որ հիմք է տալիս մտածել, թե արդյո՞ք իրականացված «օպերացիան» զուտ ներքաղաքական էր, թե՞ ավելի լայն շրջանակ ունեցող մի զարգացում, որտեղ խնդիրը Բրյուսելում հարցի հնարավոր քննարկումից առաջ Հայաստանի դիրքը որոշակիորեն թուլացնելն ու մթնոլորտը լարելն էր, ինչը անկասկած իր ազդեցությունը կարող էր թողնել բրյուսելյան հանդիպման ընթացքի և արդյունավետության վրա: Սրանք իհարկե կանխավարկածային դիտարկումներ են, որոնք սակայն վերջին օրերի հայաստանյան զարգացումներում ստացան գոյություն ունենալու որոշակի հիմք:

Մեծ հաշվով իհարկե, կրկնենք, մեզ համար կարևորը գերիների վերադարձի հարցն ամբողջապես լուծելն է և այն, թե ով կլուծի դա՝ Մոսկվան, Բրյուսելը, Վաշինգտոնը թե որևէ այլ մայրաքաղաք, էական չէ: Սակայն էական է այն, որ հարցը չդառնա աշխարհաքաղաքական պայքարի թեկուզ փոքր, բայց ենթակա տարր, առավել ևս այն դեպքում, երբ Ադրբեջանն էլ իր հերթին հենց սկզբից գերիների հարցը դիտարկում է քաղաքական գործիք:

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն